Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը արժանի քաղաքական եւ պետական գործիչ է ԵՏՄ Կոլեգիայի նախագահի պաշտոնի համար»

Հոկտեմբեր 17,2015 14:05

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանին:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, որը եղել է նախկին վարչապետի օգնականը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տիգրան Սարգսյանի նշանակմանը, ասաց, որ շնորհավորում է նրան եւ կարծում է, որ նա արժանի քաղաքական եւ պետական գործիչ է այդ պաշտոնի համար:

Հարցին, թե ինչո՞ւ է արժանի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իմ պատասխանները շատ սուբյեկտիվ կլինեն, որովհետեւ ես Տիգրան Սարգսյանին մասին չեմ կարող խոսել որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար: Տիգրան Սարգսյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, եւ չեմ կարծում, որ կոռեկտ կլինի իմ կողմից կամ իմ անունից գնահատական տալը: Թե ինչո՞ւ չհաջողվեց, դրա հարցերը շատ կլինեն, եւ դրա մասին կարծում եմ՝ հետագայում սերունդները կխոսեն, թե ինչո՞ւ չհաջողվեց այդ կառավարությունը կամ հաջողվե՞ց, թե՞ ոչ: Ինձնից հասնում է իսկապես Տիգրան Սարգսյանին շնորհավորել եւ հաջողություն մաղթել, բայց կուսակցությունը որեւէ առումով կապ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031