Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Արմատական փոփոխությունները Սահմանադրությունից կախված չեն»

Հոկտեմբեր 17,2015 13:37

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության 10-րդ համագումարի բացման արարողությունից ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը միջվարչային ժողով է իրականացրել եւ ընդհանուր եզրահանգման են եկել, որ խորհրդարանական համակարգը բխում է ՀՀ շահերից եւ խորհրդարանական կառավարման համակարգը աշխարհիկ քաղաքագիտական մտքի լավագույն դրսեւորումն է. «Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգը  իսկապես մեկ քայլ առաջ է, սակայն դրա արդյունքները, դրա պտուղը ուտելու համար պետք է  քաղաքական կամք եւ արմատական բարեփոխումներ»:

Նարեկ Գալստյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում Հնչակյան կուսակցությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, եւ կուսակցության հիմնական մտահոգությունները փարատվեցին նախագծի վերջնական տարբերակի հրապարակվելուց հետո. «Ընտրությունների առաջին փուլում կոալիցիայի հնարավորություն չէր տրվում է, այսօր առաջին փուլում կոալիցիայի հնարավորություն տրվում է եւ կարծում եմ, որ գործող իշխանական կուսակցությանը հեռացնելու լավագույն տարբերակը դա է լինելու»:

Ըստ նրա՝ արմատական փոփոխությունները Սահմանադրությունից կախված չեն. «Խորհրդարանական կառավարման համակարգը հիմք է տալիս, առիթ է տալիս, որ երկրում որոշակի բարեփոխումներ լինեն, բայց եթե մեր երկրում չպետք է լինի քաղաքական հստակ կամք, եւ այն իշխանությունը, որը կընտրվի 2017 թվականին չցանկանա գնալ արմատական բարեփոխումներին, ապա ինչպես այս, այնպես էլ նախկին բոլոր սահմանադրությունները կմնան թղթի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031