Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնչակյան կուսակցությունն  առաջիկա Սահմանադրական բարեփոխումներին քվեարկելու է այո՛»

Հոկտեմբեր 17,2015 13:24

«ՍԴՀԿ-ն մշտապես համոզված է եղել, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, համակարգային փոփոխություններ»,- հոկտեմբերի 17-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության 10-րդ համագումարի ընթացքում ասաց կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նրա համարում է, որ արատավոր համակարգը, որ 3-րդ Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրվանից սկսել է հիմնավորվել եւ ինստիտուցիոնալ մակարդակի  է հասել մեր օրերին, պետք է հեռանա. «Սրան այլընտրանք չկա: Մենք 600 տարի երազել ենք անկախության մասին, 600 տարի կռվել հանուն մեր երկրի ստեղծման, իսկ հիմա դրած ուղղակի մսխում ենք այն: Ի՞նչ է սա, եթե ոչ մսխել: Ի՞նչ է, իշխանավորները կարծում են, որ պատմությունը կամ ճակատագիրը տալու է երկրորդ շանս, որ էլի մի քանի հարյուր տարի ազգովի պետք է մաքառենք Անկախ պետության համա՞ր»:

Նարեկ Գալստյանը ընդգծեց, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ի նկատի ունի նաեւ կառավարման ձեւի փոփոխություններ: Անդրադառնալով իշխանության վերարտադրության մասին խոսակցություններին, նա ասաց. «Իհարկե, մենք մտքեր կարդացող չենք եւ չենք կարող ասել, թե որեւիցե անհատ ինչպիսի ցանկություններ ունի, սակայն ասել ենք ու կասենք՝ ի՞նչն է խանգարում այդ վերարտադրությանը ներկա սահմանադրությամբ: Ի՞նչ է, հնարավոր չէ Սերժ Սարգսյանի համար դառնալ վարչապետ առաջիկա ընտրությունների արդյունքում: Իհարկե, հնարավոր է, ուստի այդ հանգամանքը չի ենթարկվում եւ որեւիցե քննադատության: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն  առաջիկա Սահմանադրական բարեփոխումներին քվեարկելու է այո՛, իսկ թե մասնակցության ինչպիսի ձեւաչափ կունենա, պատասխան կտանք համագումարի փակ աշխատանքներից հետո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031