Հայաստանի շուրջ իրադարձությունները սկսել են կայծակնային արագությամբ և անսպասելիությամբ զարգանալ ոչ միայն արտաքին քաղաքական, այլ կարծեք թե նաև ներքաղաքական կամ ներիշխանական հարթություններում: Չէր հասցրել հասարակությունը մարսել Հայաստանի քաղաքական դաշտ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտք գործելու մտադրության մասին նրա իսկ հայտարարությունները, և ահա, երեկ Ղազախստանից տեղեկություն ստացվեց, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր, նշանակվել է Եվրասիական Տնտեսական Միությունում գործադիր մարմնի, ԵՏՄ կոլեգիայի ղեկավար: Նա 2016 թվականի փետրվարին այդ պաշտոնում ռոտացիոն կարգով կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին, որը ներկայացնում է Ռուսաստանը:
Սա իսկապես անակնկալ որոշում է, որն անկասկած ունի և՛ արտաքին, և՛ ներքին, այսպես ասած, անկյուններ: Մի բան ակնհայտ է, որ այս որոշումով կրկին ակտիվանալու է Տիգրան Սարգսյանի դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում: Եվ երբ համադրում ենք վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ապա ըստ էության այստեղ արձանագրում ենք նոր կամ անսպասելի դերակատարների, այսպես ասած, բուռն աճ՝ Սամվել Կարապետյան, որը Հայաստանի էլցանցերը ձեռք բերեց և ըստ այդմ, իհարկե, նաև դրա կշռով կամ քաշով ներքաղաքական ազդեցություն, Արա Աբրահամյան, և իհարկե՝ անվանապես ոչ նոր, սակայն սպասումների տեսանկյունից անակնկալ դերակատար Տիգրան Սարգսյան:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: