Հայաստանը յուրահատուկ երկիր է, հայ ժողովուրդն էլ՝ աշխարհի ամենայուրահատուկ ժողովուրդը: Այստեղ՝ Հայաստանում, և Հայաստանից դուրս՝ աշխարհում, հայերն իրենց հանապազօրյա կյանքով ու գործունեությամբ ապացուցում են ժողովրդական իմաստնություններն ու բանահյուսական դարձվածքները: «Տաշած քարը գետնին չի մնա», «Կարմիր կովը կաշին չի փոխում», և այլն:
Մենք աշխարհի ամենասկզբունքային ազգն ենք՝ այն պարզ պատճառով, որ սկզբունք չունենք, բացի մեր անսկզբունքայնությունն ու հարմարվողականությունն արդարացնելու համար հորինված լալահառաչ պսևդոհայրենասիրական տեքստերից: Շաբաթվա կենտ օրերին արևմտամետ ենք, զույգ օրերին՝ ռուսամետ, շաբաթ-կիրակին էլ անցկացնում ենք Իրանի ու Չինաստանի հետ հիպերնախագծեր իրականացնելու դատարկաբանությամբ: Ազգովի՝ ընդհանուր առմամբ, և անհատապես: Երեկ ուրբաթ էր, սովորական ուրբաթ: Բայց քանի որ մենք արտասովոր ազգ ենք, անգամ ամենասովորական ուրբաթները կարող ենք վերածել իսկական տոնի, հրավառության: Ոչ, երեկ որևէ օլիգարխի վարորդի հարսանիք չի կայացել, նույնիսկ որևէ վարչության պետ չի նշանվել… երեկ ընդամենը հայտնի է դարձել, որ ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, մտածողությամբ՝ կոսմոպոլիտ, կյանքով՝ հանրապետական, այսինքն՝ հարմարվողական Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարի 1-ից կզբաղեցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: