Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրելի չի լինելու «Ոչ»-ականների վիճակը. «Ազգ»

Հոկտեմբեր 17,2015 12:18

Ավելի նախանձելի կամ նախընտրելի չի լինելու «Ոչ»-ականների վիճակը: Նրանք էլ չեն կարող մարդավարի, ավելի ճիշտՙ հայավարի՛ բացատրել հասարակ քաղաքացիների կրելիք վնասները բարեփոխված Սահմանադրությունից: Նրանց համար է՛լ ավելի դժվար է լինելու բացատրելը, թե ինչո՞ւ եւ ինչո՞վ է նախընտրելի գործո՛ղ Սահմանադրությունը, որը փորձելու են պահպանել «Ոչ»ականները, նույնիսկ նրանքՙ ովքեր 2005-ին «Ոչ» էին ասել այժմ գործող Սահմանադրությանը: Մանավանդ նրանքՙ որ ի վերուստ տրված առաքելություն ունեն միշտ «Ոչ» ասելու ամեն ինչի…

Մնում է մեկ ելք, որը իրականում ոչ թե ելք է, այլՙ փակուղի, ինչի մեջ գտնվում ենք անընդհատ, արդեն 24 տարի- քվեարկողները բաժանվում են երկու հակադիր խմբերի. մի խումբը դիրքավորվում «Այո»ի խրամատներում, մյուս խումբըՙ «Ոչ»ի: Եվ… կռվեցեք, տղեք, կռվեցեք քաջ-քաջ: «Այո»ի խրամատներում դիրքավորվածները դարձյալ կրկնելու են, թե իրենք միշտ ճիշտ են, միշտ ուժեղ ու միշտ հաղթող, իսկ «Ոչ»ի խրամատներում գտնվողները կրկնելու են այնՙ ինչ շարունակ են կրկնել. «սրանց» Սահմանադրությունը մեզ պետք չէ, «սրանց» ոչ մի բանը մեզ պետք չէ, դա դավադրություն է, դիվերսիա, որպեսզի… Եվ… կռվեցեք տղեք, կռվեցեք քաջ-քաջ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031