Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելը ամենեւին էլ պատահական չէ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 17,2015 11:21

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը հաջորդ տարվա փետրվարից կստանձնի Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը վարելիս:

Այդ պաշտոնում Տիգրան Սարգսյանը կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին: Ըստ Լուկաշենկոյի, այդ մասին արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԵՏՄ անդամ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները: «Մենք որոշում ենք կայացրել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ Նաեւ որոշել ենք, թե ով Վիկտոր Խրիստենկոյից հետո կնախագահի հանձնաժողովը։ Դա Տիգրան Սուրենի Սարգսյանն է՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը։ Նրան աջակցում է Ռուսաստանի նախագահը, նա ժամանակին աշխատել է նրա հետ…»,- ասել է Բելառուսի նախագահը:

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում նշանակելը ամենեւին էլ պատահական չէ: Պետք չէ մոռանալ, որ նա պրոֆեսիոնալ բանկիր է` արժույթ ներդնելու մեծ փորձով: Կարելի է պնդել, որ սրանով տրվում է ԵՏՄ միասնական արժույթի ներդրման մեկնարկը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031