Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանն «էն գլխից» արդեն սխալ է թույլ տվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2015 11:09

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հայտը եւ ապագայում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը քաղաքական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Առաջին տպավորությունն այն էր, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թափուր տեղի հայտ է ներկայացվում եւ այն էլ՝ «ընդդիմադիր» Ծառուկյանի, որն ստանձնել էր ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացման առաքելությունը: Շատերը կարծում են, որ Սերժ Սարգսյանն է Արա Աբրահամյանին Հայաստան հրավիրել, որպեսզի նրանով «ապահով» ընդդիմություն կերտի։ Մյուսների կարծիքով էլ, Ռուսաստանն է իր կամակատարին հայաստանյան քաղաքական դաշտ գործուղել՝ ԲՀԿ-ի կապիտուլյացիայից հետո պրոռուսական ընդգծված ընդդիմության դատարկ տեղն զբաղեցնելու նպատակով:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են մեր քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ընդունել Արա Աբրահամյանի հայտը:  Արմատական ընդդիմության բացառիկ կոչումը կրող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ Արա Աբրահամյանն «էն գլխից» արդեն սխալ է թույլ տվել՝ Սերժ Սարգսյանից թույլտվություն վերցնելով իր ծրագրերն իրականացնելու ու կուսակցություն ստեղծելու հարցում. «Ամեն դեպքում, թող ստեղծի, կտեսնենք, բայց թող նա անպայման հստակ դիրքորոշում հայտնի քաղաքական թիվ մեկ խնդրի՝ սահմանադրական ավանտյուրայի վերաբերյալ»: Ռուսաստանի կողմից ներդրված ուժ լինելու մասին Արամ Մանուկյանն ասում է, որ իր համար ընդհանրապես ընդունելի չէ, որ որեւէ ուժ այս կամ այն երկրի շահերի պաշտպանության համար է ստեղծվում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031