Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նոր աշխատանքին կանցնի առանց արձակուրդ մեկնելու. «Ժողովուրդ» 

Հոկտեմբեր 17,2015 10:29

Այսպիսով՝ այլեւս ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը գլխավորելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վերջինս երեկ լրագրողների հետ զրույցում նման հնարավորությունը չի հերքել` միաժամանակ ասելով, որ խնդիրը վերջնական լուծում կստանա եկող շաբաթ` ՀՀԿ-ի խորհրդի նիստում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանից բացի՝ իշխանական կուլիսներում քննարկվել է նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը: Բայց նրա թեկնածության վրա կանգ չեն առել այն պատճառով, որ տեղական` ընտրական գործընթացներում առավել փորձառու չէ, քան Աբրահամյանը: Նա մասշտաբային ծրագրերն է օրինակելի իրագործում` ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը երեկ միանշանակ վստահեցրել է, որ սահմանադրական հանրաքվեի շտաբում իր աշխատելու ընթացքում «ժամանակավորապես» չի հրաժարվելու վարչապետի պաշտոնից: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք այդ հայտարարությունը նշանակում է, որ քարոզարշավի շրջանում Հովիկ Աբրահամյանը նաեւ արձակուրդ չի մեկնելու եւ շարունակելու է սովորականի պես պաշտոնավարել` միեւնույն ժամանակ ղեկավարելով սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբը: Սակայն մեզ չհաջողվեց մեր հարցման պատասխանը ստանալ: Ամեն դեպքում, առկա իրավիճակում առավել հավանական է, որ Հովիկ Աբրահամյանը շտաբը կղեկավարի առանց արձակուրդ մեկնելու, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031