Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հարցրինք` ճի՞շտ է, որ արաբական «Ադդիայար» թերթի հրապարակումն առ այն, որ աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհին Արփինե Հովհաննիսյանն է, իր «ձեռքի գործն» է: «Նախ շնորհավորում եմ Արփինե Հովհաննիսյանին, հետո էլ կարծում եմ, որ նա շատ լավ կաշխատի: Ինչ վերաբերում է մարդկանց իմ վերաբերմունքին, ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես ունեմ շատ հավասարակշված վերաբերմունք Հայաստանում ընթացող գործընթացներին եւ դրսի մամուլում փիառով չեմ զբաղվում»: Բա էդ դեպքում ինչո՞ւ այդպիսի լուրեր տարածվեցին, ինչո՞ւ մինչեւ հիմա չէիք ժխտում: «Ես ոչ ասել եմ` այո, ոչ էլ ասել եմ` ոչ. օդից վերցրել-տարածել եք»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: