Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին նշանակելու որոշումը իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարի հերթական փուլի յուրահատուկ մեկնարկն էր։ Ի՞նչ մարտավարություն են ընտրելու կողմերը այս ընթացքում։
Իշխանության առջեւ կանգնած խնդիրը շատ պարզ է ու հստակ։ Եւ ամենակարեւորը՝ միանգամայն դրական, քանի որ սահմանադրական փոփոխությունները դիտվում են որպես լուրջ քայլ Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին, ինչն արժանանում է նաեւ միջազգային հանրության աջակցությանը։ Այնպես որ, առաջիկա հանրաքվեի նախօրեին սեփական դիրքորոշումը հստակեցնելու լուրջ խնդիր ունի միայն ընդդիմությունը։
Թվում է, թե այս առումով եւս ամեն ինչ պարզ է ու միանշանակ. մի քանի «ոչ» ճակատներում համախմբված բարեփոխումների դեմ հանդես եկողները դիմելու են լայն հակաքարոզչության՝ փորձելով տապալել հանրաքվեն։
Սակայն հայտնի է, որ ամեն մի հակաքարոզչություն պետք է ունենա իր հստակ օբյեկտը, այսինքն՝ ի վերջո, թիրախը։ Փորձենք պարզել, թե այդ ո՞ր թիրախի դեմ է ուղղելու ընդդիմությունը սահմանադրության փոփոխությանը «ո՛չ» ասելու, կամ էլ այդ գործընթացը բոյկոտելու մասին իր խիստ անորոշ կարգախոսը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: