Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղեկատվական պատերազմից դուրս

Հոկտեմբեր 17,2015 10:00

Երբեմն ինձ հարցնում են՝ իսկ ի՞նչ մասնակցություն պետք է ունենան հայ լրագրողները Ադրբեջանի (կամ Թուրքիայի) հետ շարունակվող տեղեկատվական պատերազմին: Իմ պատասխանն է՝ ոչ մի: Ոչ մի լրագրող չպիտի մասնակցի ոչ մի պատերազմի: Իհարկե, լրագրողը կարող է զորակոչվել բանակ եւ մարտական գործողությունների դեպքում որպես քաղաքացի պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը, բայց դա լրագրության հետ ոչ մի կապ չունի: Կամ նա կարող է թողնել լրագրությունը, դառնալ PR-իստ, քարոզիչ եւ այդ կարգավիճակով մասնակցել երկու տնտեսական միավորների, երկու երկրների կամ երկրի ներսում տարբեր քաղաքական ուժերի միջեւ տեղեկատվական պատերազմին: Եթե երկու տարբեր մասնագիտություններ գործ ունեն բառերի, նախադասությունների եւ տեքստերի հետ, դա ամենեւին չի նշանակում, որ դա միեւնույն մասնագիտությունն է:

Եվ քանի որ ես ինձ տեղեկատվական պատերազմի մարտիկ չեմ համարում, ինձ թույլ կտամ չմիանալ մեծամասնության գնահատականներին, որոնք հնչում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Փերինչեքի գործով որոշման կապակցությամբ: Գիտեմ, որ հիմա «ազգային գործիչները» վրա են տալու, բայց ասեմ իմ կարծիքը: Հայոց ցեղասպանությունն, անշուշտ, պատմական փաստ է: Բայց այդ փաստը հերքելը կարող է լինել պարզապես տգիտություն, կարող է լինել նաեւ նույն քարոզչական պատերազմի մի մաս: Տվյալ դեպքում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Սակայն դա ռասիզմ կամ նացիզմ չէ: Ռասիզմ կլիներ ասելը՝ այո, ցեղասպանություն եղել է, բայց ձեզ՝ հայերիդ (հրեաներիդ, ասորիներիդ, հույներիդ, եզդիներիդ) հասնում էր: Այ, այդպիսի պնդումը պետք է քրեորեն հետապնդվի: Իսկ եթե որեւէ թուրք կասկածում է Ցեղասպանության փաստի վերաբերյալ կամ էլ ձեւ է անում, որ կասկածում է, որովհետեւ չի ուզում առերեսվել պատմական ճշմարտությանը, դա իր իրավունքն է: Եթե որեւէ գերմանացի նույն պատճառներով կամ նկատառումներով պնդում է, որ Հոլոքոստ չի եղել, դա նույնպես իր իրավունքն է: Եթե որեւէ կղերական պնդում է, որ Արեւը պտտվում է Երկրագնդի շուրջը, դա քրեական հետապնդման պատճառ չի կարող դառնալ:

Բնական է, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող փաստաբանները պետք է ասեն, որ իզուր չեն հոնորարներ ստացել, եւ ՄԻԵԴ-ի որոշումն ի նպաստ Հայաստանի էր: Սպասելի էր, որ թուրքական կողմը նույնպես իր գոհունակությունը պիտի հայտներ: Չեմ զարմանում, որ Հայաստանում, կախված քաղաքական հայացքներից, ողբում են կամ ուրախանում են այդ որոշումից (կամ ձեւ են անում, որ ողբում են կամ ուրախանում): Այդ ամենը միանգամայն տեղավորվում է ներքին (ներհայաստանյան) եւ արտաքին տեղեկատվական պատերազմի շրջանակներում:

Ամենեւին այն կարծիքին չեմ, որ նման պատերազմ չպիտի մղվի: Պարզապես ոչ բոլորն են պարտավոր այդ պատերազմին մասնակցել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ոեւէ հրապարակագրութիւն անխուսափելիօրէն, կամայ կամ ակամայ, մաս է կազմում «տեղեկատվական պատերազմ»ին – եւ այդ ել, բառին ամենալայն իմաստով, բոլոր ճակատների վրայ, ռազմական կամ ոչ – :

    Օրինակի համար, ի՞նչ է այս զառանցանք՝ https://www.aravot.am/2015/10/17/619609/

    «Լրատվական» ցնցիչ, sensationalist վերնագրի մը սիրոյն, այսպիսի ծանր հաստատում մը հրապարակվում է, մինչ գրութեան մէջ, ըստ էութեան, ոչ մի լուրջ հիմնաւորում չկայ անգամ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գաանատա

    • Արսեն says:

      Գրի նույն փաստերի քո վերլուծությունը, որը ըստ քեզ՝ ավելի տրամաբանական է, և փորձիր մեզ համոզել, որ դու ավելի ճիշտ ես տեսնում երևույթները (մասնավորապես՝ իրադարձությունների զարգացման կանխատեսումներ արա (կարճաժամկետ), որոնց իրականացումը՝ ըստ քո սցենարի, մեզ կհամոզի, որ դու ավելի լավ վերլուծաբան ես, քան հոդվածի հեղինակը)։
      Այդ դեպքում՝ մենք կազատենք հոդվածի հեղինակին աշխատանքից, և քեզ կհրավիրենք աշխատանքի՝ աշխատավարձի 25% հավելումով։

      • Հ.Շ. says:

        Ամբաստանութիւնը կատարողին կը վերաբերի փաստելու պարտաւորութիւնը:

        Իսկ այդ պարտաւորութիւնը ծանրութեան աստիճանը համապատասխանում է ամբաստանութեան տարողութեան:

        Այս պարզ սկզբունքները հիման վրայ՝ խնդրոյ առարկայ յօդուածը պարզապէս անիմաստ է: Նաեւ թեթեւսոլիկութիւն է:

        Ասի ըսած, ահա հակառակ հիմնաւորումա – տարրական – պարզաբանում մը ՝

        Արեւելք-Արեւմուտք բազմադարեայ առճակատումը, զորս երբեք իսկապէս վերջ չէր գտած, յատկապէս բացայայտ եւ սաստկացած է, այժմ:

        Այդ համաշխարհային հիմնական բախումի ակնյայտ ճակատները գտնվում են Ուքրանիա եւ Սուրիայ:

        Նուազ երեւելի ճակատները բազմաթիւ են, եւ ընդգրկում են այլազան բնագաւառներ: Սակայն անոնց մաս է կազմում յատկապէս Արցախի ռազմաճակատը: Միայն ու միայն Ռուսաստանի շնորհիւ է որ թուրքերը տակաւին չեն համարձակվում ներխուժել Արցախ – ինչպէս նաեւ Հայաստան – :

        Այս գերագոյն կռուի մէջ, Թուրքիան Արեւմուտքի թանկագին դաշնակիցն է, բոլոր մակարդակների վրայ, եւ յատկապէս NATO-ի ռազմա-քաղաքական դաշինքի խոր կապերով:

        Հետեւաբար, Հայաստանը Ռուսիոյ ծայրագոյն ճակատն է, համաշխարհային այս բախումի կապակցութեամբ: Մենք է որ չենք կարողանում լաւապէս օգտագործել այս հանգամանքը…

        Թրքական ուղղաթիռների ոտնձգութիւնը Հայաստանի օդային սահմանի վրայ բացայայտ հակազդեցութիւնն էր ռուսական ռազմական օդանաւների բազմաթիւ պատոյտներին, թրքական երկնքին մէջ:

        Իսկ տակաւին մի օր առաջ թուրքերը drone մը վար բերին իրենց սահմանէն մի քանի քիլոմեթր ներս, եւ ԱՄՆ-ն յայտարարեց թէ այդ ռազմական թռչող գործիքը պատկանում է ռուսական զօրքին…

        Այս իրողութիւնների լոյսի տակ՝ անհեթեթ – եւ անվայել – է վերեւ մատնանշուած յօդուածը, ըստ որու Ռուսիան միանում է Թուրքիոյ, Հայաստանի դէմ: Մինչ նոյն գրութեան մէջ՝ համակրանք, վստահութիւն, մանկամիտ յոյսեր եւ կոյր հաւատք է արտայայտվում, արեւմնտեան ուժերի այս կամ այն ներկայացուցիչի խօսքերի նկատմամբ:

        • Արսեն says:

          Ինչ-որ բան գրել ես… Ավելի շուտ, ներկայացրել ես քո տեսակետը՝ ըստ քո աշխարհայցքի և ունեցած ինֆորմացիայի։ Ւմ համար՝ դա՝ իրականության քեզ համար հարմար (կոմֆորտ) իրավիճակի բերելու ռացիոնալիզացիայի (բավականին մանուպուլյատիվ) փորձ է։ (ոչ այնքան հաջող, բայց չեմ վիճի… եթե հետաքրքրում է՝ որտեղ եմ տեսնում մանիպուլյացիան՝ հարցրու)։
          Բայց, քո խնդիրը՝ դա չէր։ Դու պետք է, օգտվելով հոդվածում նշված դեպքերից և փաստերից՝ մեզ ցույց տայիր որ հոդվածի հետևությունները՝ զառանցանք են։ Եվ տայիր իրավիճակի զարգացման քո կանխատեսումները (կարճաժամկետ)։
          Ինչը՝ չես արել…

    • Atshak says:

      Վայ.. Հայդուկ Շամլեան
      էս ինչ եք ասում..
      իմ համար Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆի գրվածքը կարդալը մեծ հաճույք է:
      որ օրը որ նա գրառում է կատարում, էտ օրը լավ տրամադրությունս ապահովված է: կատարյալ կոմեդի-կլաբ:

  2. Atshak says:

    Հայաստանում ես ոչ մի լուր-գրողի չեմ հանդիպել:
    իսկ պատերազմի մասով- ում՞ եք խաբում- Արամ:
    Բոլորդ էլ մասնակցում եք տարբեր “ֆորչնտներում” տարբեր “պատերազմներին”
    դեռ մի քանի օր առաջ էիք գրել – Արամ, թե ինչի՞ Ռուսաստանը գրանտներ չի տալիս , որ մի քիչ էլ իրանց համար “մատընչենք”:
    Հ.Գ. վաղուց չեմ հանդիպում ձեր կողմից սորոսի վճարով գրված հոդվածներին : ինչ է պատահել, էլ չի վստահում՞ թե սորոսի փողեն են պրծել

  3. Atshak says:

    սա ընդանրապես ձեզ չի վերաբերվու՞մ
    https://youtu.be/ofb3FiHzlTc

    հաաա………. մոռացա որ պատերազմին չեք մասնակցում 😀

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031