Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցամատ՝ ցուցամատի փոխարեն. կոտրել են Մխիթար Գոշի ցուցամատը

Հոկտեմբեր 17,2015 15:30

Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իր հետ ցուցամատով են խոսում:
Բայց ում մտքով կանցներ, որ ոմանց անգամ արձանների ցուցամատը դուր չի գա:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Գոշի արձանի ցուցամատը ինչ-որ մեկը մի քանի տեղից պոկել է: Մեր օրերում Քրեական օրենսգիրքը հասարակական վայրերում գույքը վնասելու համար, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները, նախատեսում է առավելագույնը կալանք մինչեւ 2 ամիս ժամկետով:

1_1

Իսկ այ Գոշը իր «Դատաստանագրքում» ցանկացած հարվածողի համար այսպիսի պատիժ է սահմանում. «Ա՛չք՝ աչքի տեղ, ատա՛մ՝ ատամի տեղ, ձե՛ռք՝ ձեռքի փոխարեն, ո՛տք՝ ոտքի տեղ, խարա՛ն՝ խարանի տեղ, վե՛րք՝ վերքի փոխարեն, հարվա՛ծ՝ հարվածի տեղ: Եվ այս դատաստանը Ավետարանի շնորհներով տուգանքներով է վճարվում՝ համեմատած արյան բանական գնին: Սակայն առավել կամ նվազ գինը՝ քննության առնվի, ըստ անդամների եւ նրանց կատարած գործերի, յուրաքանչյուր անդամին բաժին հասնի քսանեւվեց դահեկան եւ կես դանգ»:

Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031