Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է անցկացնել գլխացավը

Հոկտեմբեր 17,2015 11:45
glxacav

Գլխացավը բուժելու համար առաջարկվում է կիտրոնի կեղեւը ներսի կողմով սեղմել քունքերին: Որոշ ժամանակ անց կեղեւի սեղմած տեղում առաջանում են կարմրավուն բծեր եւ գլխացավը հանդարտվում է:

Նյութափոխանակությունը լավացնելու եւ օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել դաշտային ձիաձետի եփուկը: Կտրատած ու չորացրած դաշտային ձիաձետը թեյի նման թրմել եւ քառորդ բաժակի չափով՝ օրը 3 անգամ խմել:

Երկարատեւ ու անընդմեջ զկռտոցները վերացնելու համար առաջարկվում է օգտագործել սամիթի սերմի եփուկ: Այս բուժամիջոցը նպաստում է նաեւ կրծքով կերակրելուն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031