Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք մենք փշաքաղվում

Հոկտեմբեր 17,2015 11:00

Փշաքաղվելու երեւույթը տեղի է ունենում կաթնասունների մոտ՝ որպես հարկադրված ռեֆլեքս: Մաշկը փշաքաղվում է, երբ դուք մրսում եք կամ ձեր զգացմունքային դաշտը լարվում է. այսկերպ օրգանիզմը փորձում է պաշտպանել ձեզ մազածածկույթով: Սա նույնպես ձեր օրգանիզմի հակառակ ռեակցիան է: Որոշակի իրավիճակներում հորմոնները հանգեցնում են նրան, որ մազերը բարձրանան:

Երբ ջերմաստիճանն ընկնում է կամ դուք չափազանց շատ հուզմունք եք զգում, կամ այլ ուժեղ զգացմունքներ, հավանական է, որ դուք փշաքաղվեք: Այնուամենայնիվ, այս երեւույթը մազերով չի իրականանում:

Փշաքաղվելու վրա ազդում են տարբեր խթաններ, ինչպիսիք են՝ սառնությունը, վախը կամ ուժեղ զգացմունքները, ինչ-որ բանի հանդեպ ակնածանքով ներշնչվելը կամ, օրինակ, սեռական գրգռումը:

Այս խթանները պատճառ են դառնում սիմպաթիկ նյարդային համակարգի արձագանքի, որը «պատասխանում է» անգիտակից խթանիչներին: Սիմպաթիկ նյարդային համակարգն արտացոլվում է համապատասխան մկանների (arrector pili մկաններ) կծկման մեջ, որոնք առաջացնում են փշաքաղում:

Փշաքաղվելու ռեֆլեքսը տեղի է ունենում մեծ թվով կաթնասունների մոտ: Այս երեւույթի հիմնական պատճառը հանդսանում է սթրեսի հորմոնի՝ ադրենալինի ազդեցությունը ենթագիտակցության մակարդակով:

Այս մասին հայտնում է Just Healthy Lifestyle.com-ը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031