Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իտալացի փորձագետ. «Վատ որակի սնունդը մշտապես կարող է ռիսկային լինել եւ հանգեցնել մահվան»

Հոկտեմբեր 16,2015 22:35

Դպրոցից պետք է սովորեցնել ինչ ուտել

Սննդի անվտանգության գծով միջազգային փորձագետ Մարինա Միրալիան, որն այս օրերին Հայաստանում է, մեր երկրում սննդի անվտանգության համար պատասխանատուներին խորհուրդ է տալիս ռիսկի հաղորդակցումը ներառել մեր օրենսդրության մեջ: Ըստ նրա, Հանրային իրազեկումը եւ պարենային կրթությունը շատ կարեւոր է:

Տիկին Միրալիան միջազգային փորձով կիսվեց այսօր Ծաղկաձորում Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ: Նա ասաց, որ  պարենի աղբյուրը պետք է լինի անվտանգ, եւ որ երկրի սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը պետք է մշակվի 3 կարեւոր՝ ռիսկի գնահատում, ռիսկի կառավարում եւ ռիսկի հաղորդակցում բաղադրիչների հիման վրա: Նրա խոսքերով, կլիմայի փոփոխությունները սերտորեն կապված են պարենամթերքի անվտանգության եւ ապահովածության հետ:

«Ոչ վարակիչ հիվանդությունները վատ սնման հետեւանք են: Այդ պատճառով շատ կարեւոր է սննդի անվտանգության խնդիրը: Առողջ սնման համար դուք պետք է ունենաք հանրային իրազեկման եւ կրթական մոդել: Սպառողը պետք է

հումքից մինչեւ փաթեթավորում պարտադիր կերպով ստանա ողջ տեղեկատվությունը: Ազգաբնակչությունը որոշ բաներ չի տեսնում, հետեւաբար, պետք է ծանուցվի»,-ասաց փորձագետը: Իտալիայից ժամանած Մարինա Միրալիան ասաց, որ իրենց երկրի մի շարք դպրոցներում պարենային կրթությունը հանդիսանում է պարտադիր ծրագիր. «Դպրոցական երեխաները շատ արագ են սովորում: Շատ ծնողներ պարզապես տեղեկացված չեն, այդ իսկ պատճառով ճիշտը դպրոցից երեխային ճիշտ սնվել սովորեցնելն է: Մեր պրակտիկան ցույց է տվել, որ դասընթացների ժամանակ իրենք էլ են սովորում:

Եթե դպրոցում մարդը չի սովորում ճիշտ սնվել հետագայում էլ չի սովորի մարդն ինքը պետք է իրազեկ լինի ինչպես պետք է սնվի, ինչ պետք է ուտի: Դպրոցական տարիների սովորածը երկար են հիշում եւ այն նպաստում է առողջ կենսաձեւին: Մարդիկ պետք է սովորեն առողջ սնվել, թարմ բանջարեղեն ուտել, իսկ վատ որակի սնունդը, որն օգտագործում են, մշտապես կարող է ռիսկային լինել եւ հանգեցնել մահվան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031