Այսօր` հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ, 51-ամյա Արագած Ղեվոնդյանի վարած Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի և Վայք քաղաքի Շահումյան փողոցի 102 շենքի բնակիչ, 24-ամյա Մովսես Ավագյանի վարած Nissan մակնիշի 34 FV 388 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում է դիմել Nissan-ի վարորդը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ադամյանը, ով չգիտես ինչու, նպատակահարմար չի գտել Mercedes-ն ու Nissan-ը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք այն դեպքում, երբ, եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունենում, ինչի հետևանքով լինում է վիրավոր կամ մահ, ապա մեքենաները տեղափոխվում են «գաի պլաշչադկաներ», մինչդեռ, երևի ավագ քննիչ Ա. Ադամյանը իրեն վեր է դասել օրենքից և մենքենաերը չի տեղափոխել «պլաշչադկա»:
Միգուցե նա վախեցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից, ով, ըստ լավատեղյակ մեր աղբյուրներից, եղել է Mercedes -ի մեջ և շտապելիս է եղել Երևան` մասնակցելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com» կայքում