Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Ցիցիկյանի անվան դպրոցը երաժշտական գործիքների կարիք ունի. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 16,2015 21:11

«Երեւան» մշակութային կենտրոնում այսօր կայացավ «Տուր Ռիթմ» բարեգործական պարային համերգը, որը կազմակերպել էին «Պարի՛ր, թե կարող ես» նախագծի 3-րդ եթերաշրջանի հաղթող Արմինա Խաչատրյանը և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակը: Դահլիճի մուտքի մոտ տեղադրվել էր արկղիկ, որում ցանկացողները գումար հավաքեցին՝ Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի սաների համար  երաժշտական գործիքներ գնելու նպատակով:

FILE3163 FILE3164 FILE3166 FILE3174 FILE3178 FILE3184

«Ցանկացանք  աջակցել դպրոցին, որպեսզի այն  իր հերթին կօգնի փողային գործիքներ նվագել ցանկացող երեխաներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի ղեկավար Արմեն Անմեղիկյանը: Նա հավելեց, որ նախաձեռնությանը միացել են Հայաստանի տարբեր քաղաքների մոտ 20 պարային խմբեր եւ անհատ պարողներ:

Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Աննա Սահակյանն էլ մեզ հայտնեց, որ դպրոցը հիմնականում փողային եւ լարային գործիքների կարիք ունի. «Աշակերտները սովորում են նվագել քանոն, շվի, դհոլ: Գործում է կլարնետի դասարան, սակայն գործիքի պակասի  պատճառով մեկ-երկու սան ունենք: Չունենք սաքսոֆոն»:

Փոխտնօրենը նաեւ տեղեկացրեց, որ դպրոցը 2016 թվականին ամբողջությամբ կվերանորոգվի, իսկ ջեռուցման խնդիրն արդեն իսկ լուծված է: Այժմ ուսումնական հաստատությունում 80 սան է սովորում:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031