Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կգլխավորի Պուտինի առաջարկով

Հոկտեմբեր 16,2015 20:52

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնի ստանձնման հարցը, ըստ որի, սահմանված կարգով այդ պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից Ռուսաստանից անցնում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Սուրենի Սարգսյանին:

Ըստ «Interfax»-ի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս առնչությամբ ասել է, որ այս պաշտոնում Տիգրան Սարգսյանը կփոխարինի Վիկտոր Խրիստենկոյին:

Նա նաեւ ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այս պաշտոնի համար առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Նրան հավանություն է տվել Ռուսաստանի նախագահը, նրանք իրար հետ աշխատել են եւ ասում են, որ շատ փորձառու եւ զարգացած մասնագետ է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031