«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Սերյոժայի Հարությունյանը:
Կ.Հարությունյանը էներգետիկայի համակարգում աշխատում է 1996 թ.-ից: 1996-2002 թթ. աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն: 2002-2012 թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում:
2012-2014 թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղում» որպես ֆինանսական տնօրեն, 2014-2015 թթ. համագործակցել Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկ ընկերությունների հետ, 2014-2015 թթ. աշխատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:
Ծնվել է 1968 թ. օգոստոսի 18-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Կարդացեք նաև
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»