Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը (Լուսանկարներ)

Հոկտեմբեր 16,2015 19:17

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը։

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն  թաղամասի 52/2 հասցեում գտնվող 393,58 քմ մակերեսով շենքը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել ՀՀ կառավարության 25.12.2014թ. թիվ 1479-Ա որոշմամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի նստավայրի շենքային պայմանները բարելավելու նպատակով։

Վերանորոգման համար հատկացվել է 23613.197 դրամ, և 2 ամսվա ընթացքում վարչական շենքը հիմնովին վերանորոգվել է, կահավորվել նոր գույքով։

Շենքն ունի 15 աշխատասենյակ,  ինչպես նաև  նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

Կոտայքի մարզային քննչական  վարչությունը բաժիններ ունի նաև Աբովյանում, Եղվարդում, Չարենցավանում։ 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի շենքը առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի շենքից և հիմնովին վերանորոգվել: Բաժինը համալրված է 15 աշխատանքային սենյակներով, իրեղեն ապացույցների սենյակով և հսկիչ-անցագրային կետով: Ընթացքի մեջ են Չարենցավանի քննչական բաժնի վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները։

ՀՀ քննչական կոմիտեն Կոտայքի մարզային քննչական վարչությանը ապահովել է նաև համակարգիչներով, պատճենահանող և սկանավորող սարքերով:

«Քննիչների աշխատանքային, նյութատեխնիկական  պայմանների բարելավումն ինքնանպատակ չէ, այլ միջոց, ներդրում՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ կարևորելով քննիչների կողմից  ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Զալինյանը, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Ավետիսյանը, ՀԿԳ ավագ քննիչ Հրանտ Ասրյանը  պարգևատրվեցին՝ աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031