Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրական կարող է մի կնիկ պահեմ, էսօր մեկն է, վաղը մի ուրիշը»,- պատմում է 60 ամյա տղամարդը

Հոկտեմբեր 16,2015 19:10

Վարչական դատարանը նոյեմբերի մեկին կհրապարակի Նարինե Նիկողոսյանն ընդդեմ ԱՆ ՔԿԱԳ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի՝ «պատասխանողի՝ հայրության ճանաչման վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 14.06.2013թ. կատարված թիվ 89՝ Արթուր Էդիսոնի Ադյանի հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու» գործով որոշումը:

Այսօր դատաքննությունն ավարտվեց: Դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ վարչական վարույթը կարճելու մասով:

Aravot.am-ը զրուցեց երեխայի հայրությունը ճանաչած Էդիսոն Ադյանի հետ:

Մեր հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Նարինե Նիկողոսյանի պնդումները, թե երեխայի հայրը չեք ու խաբեությամբ վերցրել եք նրանից երեխային, պարոն Ադյանը պատասխանեց. «Իրականում, թող ինքը պնդի, որ ես երեխայի հայրը չեմ, ես պնդում եմ, որ ես եմ հայրը: Ինքը նույնիսկ չգիտի, թե այդ պահին ով է եղել, ես եմ, թե ուրիշը: Հյուրանոցի աշխատող է, քանի հոգու հետ կարող է քնել»:

Մեր հարցին, թե ինչպես ու որտեղ եք ծանոթացել Նարինե Նիկողոսյանի հետ, մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել: «Ստեղ քաղաքում… Եթե պետք է, տանեմ իրեն էլ պահեմ, երկու կնիկ պահեմ, այդ հնարավորությունն ունեմ: Օրական կարող է մի ընկերուհի պահեմ, էսօր մեկն է, վաղը մի ուրիշը, ում ինչ գործն է»,- այսպես մեկնաբանեց Նարինե Նիկողոսյանի հետ իր ունեցած հարաբերությունը:

Նա հերքեց Նարինեի պնդումները, թե ինքը վեց հազար դոլար է առաջարկել Նարինեին, որ հրաժարվի, մոռանա իր երեխային. «Ինքը 25.000 դոլար էր ինձնից պահանջում, ես էլ չունեի: Ասում էր էդքան գումար տուր թե չէ, գլխիդ օյիններ կխաղամ, բանտ կնստես կամ էլ երեխայիս տուր: Իսկ ես ինչու փող տամ, իմ երեխային փողով առնե՞մ, չեմ տալու ոչ մի կոպեկ»:

Նա վստահեցրեց, որ նույնիսկ ԴՆԹ-ով է ապացուցվել, որ իր երեխան է. «Եթե ապացուցված չէ, ոնց է երեխան ինձ մոտ ու ոչ թե իր մոտ: Ինքը արդեն երկու տարի է երեխու երեսն էլ չի տեսել, գոնե մի անգամ մոտիկացե՞լ է երեխու երեսը տեսնի, թող մի անգամ մոտիկանա, ասի, երեխես ոնց է կամ մի հարյուր դրամանոց խաղալիք առնի, ասի՝ տար երեխուս: Դրանից ինչ մայր»:

Անդրադառնալով Նարինե Նիկողոսյանի պնդմանը, թե ինքը ամուսնացած է ու երկար ժամանակ երազել է երեխա ունենալ ու չունենալու պատճառով է խլել իրենից երեխային, պարոն Ադյանը շարունակեց. «Ով ասաց, երեխա չեմ ունեցել: Ունեցել եմ ու էլի կունենամ: Եթե պետք է, թող նորից գա հարաբերության մեջ մտնի, էլի երեխա ունենա, տանեմ նրան էլ պահեմ: 60 տարեկան մարդ եմ ու հնարավորությունս ներում է զրոյից երեխա պահեմ: Երեխային տանելու ժամանակ նա նույնիսկ երեխայի ուղղությամբ չի նայել, բա դա մա՞յր է, ինքը հրաժարվել է կտրականապես երեխայից, ես էլ ստիպված տարել, պահել եմ, բա իմ երեխան է, ով պահի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031