Հոկտեմբերի 16-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունություն: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ԿԲ-ն կունենա նախագահ եւ երկու տեղակալ, որի պարագայում հնարավոր կդառնա ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում:
Հանձնաժողովը քննարկված փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ամփոփ նկարագիրը:
Որոշվել է հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ