Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի հետևանքով լուսացույցի սյունն ընկել է հետիոտների վրա. 17-ամյա աղջիկը մահացել է

Հոկտեմբեր 16,2015 17:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 17 տարեկան աղջկա մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում ընդհարվել են Դ.Բեջանյանի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի և Գ.Ղուկասյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցի սյանը, որի արդյունքում այն կոտրվել և ընկել է հետիոտներ՝ 37-ամյա Հ.Անախասյանի և 17-ամյա Մ.Թամարյանի վրա: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Հոկտեմբերի 16-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մ.Թամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031