Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իգոր Պոպով. «ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի համաձայնությամբ». Apa

Հոկտեմբեր 16,2015 17:08

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը անընդհատ հայտարարում են այն խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու իրենց հանձնառության մասին: Սակայն, վերջերս շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրետանու, ծանր զինատեսակների եւ  հրթիռային կայանների օգտագործումն իրավիճակի սրացման պատճառ դարձան»,- այս մասին, ադրբեջանական «Apa» գործակալության հետ զրույցում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Նա շեշտել է, որ վերջին սրացումների արդյունքում զոհերի թիվը մեծացել է, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում. «Կողմերը սովորաբար հրադադարի խախտման պատասխանատվությունն իրար վրա են գցում: Եվ այս դեպքն էլ բացառություն չի: Այնուամենայնիվ ոչ ԵԱՀԿ համանախագահները, ոչ էլ իր դիտարկման առաքելությունը չունեն հնարավորություն առանց հետաքննության որոշելու մեղավորներին»:

Իգոր Պոպովն անդրադարձել է նաեւ հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին: Նա ասել է, որ միջնորդների շնորհիվ կողմերը որոշ կարեւոր հարցերով նույն դիրքորոշմանն են եկել. «Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն ընդունելի են երկու կողմերի համար: Դրանք շատ լավ հայտնի են բոլորին, Մինսկի խմբի համանախագահներն էլ պարբերաբար իրենց հայտարարություններում խոսել են այդ մասին»:

Ըստ Պոպովի՝ հակամարտության կողմերը չեն մերժում հիմնական սկզբունքները: Նրանք ուղղակի դրանք իրականացնելու տարբեր հաջորդականություններ են պատկերացնում. «Հիմնական առաջադրանքը կողմերին օգնելն է, որպեսզի արդեն հասած արդյունքներում անհրաժեշտ ուղղումներ կատարելով հավասարակշռված լուծման գան»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «երբ ես ասում եմ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է»,  Իգոր Պոպովն ասել է, թե տեղեկատվական եւ քարոզչական պլանի վրա հետեւողական կենտրոնացումն, ինչի համար շատ պատճառներ են եղել վերջերս, «վատ ազդեցություն են ունենում բանակցային գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, այն պետք է որոշվի հակամարտության կողմերի համաձայնությամբ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031