Լրահոս
Օրվա լրահոսը

Նորվեգական «Ֆիլմեր Հարավից» կինոփառատոնը թուրքական հովանավորին կասկածում է քաղաքական հիմքերով պայմանավորված բոյկոտի մեջ

Հոկտեմբեր 16,2015 17:04

Օսլո (NTB): Երբ պետական սեփականություն հանդիսացող թուրքական ավիաուղիները տեղեկացան, որ «Ֆիլմեր Հարավից» կինոփառատոնը կցուցադրի ֆիլմ Հայաստանից` նրանք հրաժարվեցին հովանավորել փառատոնը, ասում է փառատոնի ղեկավարը:

«Այս տարվա հերթական փառատոնից առաջ մենք բանակցություններ էինք վարում թուրքական ավիաուղիների հետ հովանավորության պայմանագրի շուրջ: Մենք եկել էինք համաձայնության, բայց թուրքական ավիաուղիները հանկարծակիորեն ետ կանգնեցին համաձայնությունից: Պայմանագրի տեքստի գրման և ստորագրման միջև ընկած ժամանակահատվածում նրանք տեսել էին փառատոնի ծրագիրը և հայտնաբերել, որ մենք ցուցադրելու ենք հայկական «Մեկ, երկու, երեք» ֆիլմը:  Կարծում ենք` դա է պատճառը, որ նրանք ետ կանգնեցին», – ասում է փառատոնի տնօրեն Լասսե Սկագենը (Lasse Skagen):  

Այս օրերին ընթացող  ամենամյա Ֆիլմեր Հարավից փառատոնը Օսլոյի ամենամեծ կինոփառատոնն է, որը կազմակերպվում է 25-րդ անգամ: 

Այս տարի լրանում է Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության հարյուրամյակը, որի արդյունքում 1-1.5 միլիոն հայ զոհվեց: Այս պատմական իրադարձությունը դեռևս հանդիսանում է բավական խնդրահարույց և Թուրքիան հրաժարվում է այն ճանաչել իբրև ցեղասպանություն:

Նորվեգիայում թուրքական ավիաուղիների գրասենյակի ղեկավար Սելիմ Սոյերը (Selim Soyer) հերքում է, որ քաղաքական դրդապատճառ են եղել:

«Խնդիրը գումարի մեծ լինելու մեջ էր: Սա կապ չունի Հայաստանի հետ: Տեսեք օրինակ Օսլոյի համաշխարհային երաժշտական փառատոնը: Մենք հովանավորում ենք նրանց, ու նրանք ծրագրում ունեն համ հայ համ քուրդ երաժիշտներ: Խնդիրը նրանում էր, որ մենք ցանկանում էինք նրանց հովանավորել ավիատոմսերի տրամադրման տեսքով, մինչդեռ նրանք ցանկանում էին գումարային օգնություն:  Դա մեզ համար հարմար տարբերակ չէր: Մենք ոչ մի կերպ ցենզուրայով չենք զբաղվում», – ասում է Սոյերը Դագսավիսեն (Dagsavisen)  օրաթերթին:

 

© NTBtekst

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031