Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել:
Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև մասնավոր հատվածը, և մինչև տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ:
Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։
Երևանի քաղաքապետարան