Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին կոչ է արել սկսել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը. Belta

Հոկտեմբեր 16,2015 16:39

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ԱՊՀ-ին սկսել լուծել հետխորհրդային տարածքի լուրջ խնդիրների լուծման գործընթացը: Այս հայտարարությունն, ըստ «Belta»-ի, Լուկաշենկոն արել է այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

«ԱՊՀ-ում պետք է սկսել քննարկել հետխորհրդային տարածքի լուրջ խնդիրները եւ, ինչքան որ հնարավոր է, շահագրգռել նրանց, որոնցից կախված է դրանց լուծումները: Եթե դա չլինի, մենք կգնանք դեպի ԱՊՀ-ի անկում»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը նաեւ նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների այս նիստի օրակարգը բաղկացած է հայտարարություններից եւ ցանկություններից. «Ղազախստանին կամ Ռուսաստանին, կամ Բելառուսին մեղադրել այն բանում, որ ԱՊՀ-ն արդյունավետ չէ, իմաստ չունի: ԱՊՀ-ի ղեկավարները ընդունում են, որ սա բանակցությունների կարեւոր հարթակ է եւ, ոչ մի դեպքում, այն պետք չէ ոչնչացնել»:

ԱՊՀ-ի հեղինակությունը եւ պահանջարկը, ըստ Լուկաշենկոյի, կլինի, երբ այն կլուծի ամենակարեւոր հարցերը: Որպես օրինակ նա բերել է Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Ուկրաինայի հակամարտությունները. «Մենք անամոթաբար խուսափում ենք այդ հարցերից: Մենք, կարծես թե, սովորել ենք, որ սպասենք ամերիկացիները, Եվրամիությունը կամ ուրիշ մեկը գա եւ այդ «ուժեղ պարոնը» մեզ ասի, թե ինչ ուղղությամբ լուծենք այդ խնդիրը, կամ էլ մեր փոխարեն լուծի այն»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031