Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռիչարդ Չարնեցկի. «Տեսնում եմ իրական հեռանկարներ`Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ զարգացման համար»

Հոկտեմբեր 16,2015 16:37

Դասախոսության ավարտին եվրոպացի չինովնիկը բացականչեց. «Long live, Armenia»:

ԵՄ-ն բարի քաղաքական կամք ունի Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու եւ ես հույս ունեմ, որ մեր գործընկերները Երեւանում կբացեն այն դուռը, որը իրական առաջընթաց կապահովի այդ հարցում: Այսօր այդ մասին լրագրողներից մեկի հարցին`ինչ հեռանկարներ է տեսնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար, ի պատասխան հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահ, Ռիչարդ Չարնեցկին:

Պարոն Չարնեցկին այսօր Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասախոսություն կարդաց`«Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները» թեմայով:

«Ես բավական լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ տեսնում եմ իրական հեռանկարներ`Հայաստան-ԵՄ հարաբերությունների երկկողմ զարգացման համար: Համոզված եմ, որ միասին մենք կարող ենք բացել մեր հարաբերությունների զարգացման նոր էջ»,- ասաց նա հավելելով, որ անչափ ուրախ է, որ այսօր Երեւանում, Եվրոպական ներդրումային բանկն` բանկի փոխնախագահի ներկայությամբ եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայկական կողմի հետ ազատ ֆինանսավորում իրականացնելու համաձայնագիր են ստորագրել:

Նա ոչ պակաս կարեւոր է համարում Հայաստան-ԵՄ առեւտրաշրջանառությունը խթանելու առիթով կայացած հատուկ քննարկումը: «Անկեղծ ասած, մեր հարաբերություններում երկու տարի առաջ սկսված ճգնաժամից հետո, հիմա ես տեսնում եմ իրական հեռանկարներ`մեր քաղաքական հարաբերությունների արագ կարգավորման համար: Վստահ եմ, որ երկու կողմերն էլ տեսնում են այդ հեռանկարը»,- ասաց Ռիչարդ Չարնեցկին:

Արդեն դասախոսության ժամանակ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին, պարոն Չարնեցկին ասաց, որ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրման, երկու կողմերի համար էլ բարենպաստ կլինի թե տնտեսական, թե քաղաքական առումներով:

Նա գտնում է, որ հայ ժողովրդի պատմությունը եվրոպական ազգության պատմություն է. «Մենք պետք է սերտորեն համագործակցենք այնպիսի ազգի հետ, ինչպիսին ձեր ազգն է»: Դասախոսության ավարտին եվրոպացի չինովնիկը բացականչեց. «Long live, Armenia»:

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ, Ռիչարդ Չարնեցկուն շնորհվեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի պատվավոր անդամի կոչում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031