Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՄԻԵԴ-ի երեկվա վճիռը

Հոկտեմբեր 16,2015 15:51

«Թուրքիան, որն այս գործում ի սկզբանե ներգրավված է որպես երրորդ կողմ, ողջունում է դատարանի վճիռը, որը համապատասխանում է իր տեսակետներին: Ժողովրդավարության եւ օրենքների սկզբունքների վրա հիմնված այս վճիռը մենք դիտարկում ենք որպես շատ լուրջ ազդանշան «ցեղասպանությունը» որպես միակ եւ բացարձակ ճշմարտություն պարտադրելու, ինչպես նաեւ այն անգամ հարցականի տակ դնելն արգելող բոլոր փորձերի դեմ»,- այս մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, անդրադարձել է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ հրապարակած վճռին: «Վճիռը ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ քաղաքականության տեսանկյունից զգալի իրավական աճ է արձանագրել, ինչի ուղղությամբ վերջին տարիներին Թուրքիան համբերատար եւ չափավոր աշխատանք էր տանում»,- գրված է հաղորդագրությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով, ըստ վճռի, 1915 թվականի իրադարձությունները իրավական քննության առարկա են եւ տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտում պաշտպանվում են խոսքի ազատությամբ. «Նմանապես, այն որեւէ կերպ հնարավոր չէ համեմատել Հոլոքոստի հետ»:

Նշված է նաեւ, որ վճիռը վերահաստատել է, թե խորհրդարաններն ու տարբեր երկրների առաջնորդները իրավասու չեն վերաշարադրելու պատմությունը. «Նաեւ տեղեկացնում է, որ դատարանները չեն կարող պատմությանը վերաբերող վճիռներ կայացնել՝ անտեսելով դատական նորմերը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031