Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պատերազմ լինի, պարենամթերքի ամբողջ պահանջարկը չենք կարողանա ապահովել» (Տեսանյութ). a1plus.am

Հոկտեմբեր 16,2015 15:37

Այսօր Պարենի համաշխարհային օրն է: «Մեր երկիրը պարենային ապրանքների առումով այնքան էլ ինքնաբավ չէ: Եթե հանկարծ պատերազմ լինի, մենք չենք կարողանա բնակչության ամբողջ պահանջարկն ապահովել»,-ահազանգում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ո՞ր մթերքներն են լիովին արտադրվում տեղում և որո՞նց դեպքում խնդիր կա. «Կարտոֆիլը համարյա 100 տոկոսով ապահովված է, ցորենը՝ մոտ 80 տոկոսով: Սակայն քիչ են արտադրվում խոշոր եղջերավոր անասուններ, խոզի միսն էլ քիչ է: Եվ արդյունքում մոտ 800 մլն դոլարի պարենային ապրանք Հայաստանը ներկրում է արտերկրից»,- շեշտեց պարոն Չիլինգարյանը:

Թեև վերջին տարիներին պարենային ապրանքների անվտանգությունը բարձրացել է, բայց միևնույն է՝ կան խնդիրներ: «Օրինակ հացի արտադրանքը. գործարանները որոշ չափով վերահսկում են մաքրության, որակի առումով, սակայն փոքր փռերում գրեթե դա չկա: Բացի այդ, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ մեքենաներով և ինչ ձևով են հաց բաժանում խանութներին: Մսամթերքի առումով էլ խնդիր կա: Ներկրված ապրանքներից շատերի դեպքում էլ մակնշումը բացակայում է, տեղում նորն են փակցնում, հինը հաճախ ջնջում: Ստացվում է, որ օրենք կա, բայց վերահսկողություն չկա դաշտում»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031