«Միկա» մարզահամալիրում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Ռուդոլֆ եւ Եղիշե Կարապետյանների ավանդական 7-րդ հուշամրցաշարը, որին բացի Հայաստանի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչներից, մասնակցում են Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի 1999/2001 թթ. ծնված շուրջ 200 պատանի ըմբիշներ:
Մեկնարկային օրը կայացած հինգ քաշային կարգերում հաղթել են Հայաստանի ըմբիշները, որոնք նվաճել են առաջին տեղի համար սահմանված բոլոր մեդալները: Այսօր երեկոյան կավարտվեն մնացած քաշային կարգերի գոտեմարտերը:
Մրցաշարի գլխավոր մրցավար, Ռուդոլֆ Կարապետյանի անվան ՄԴ տնօրեն Գեւորգ Սիմոնյանն Aravot.am-ին ասաց, որ դրսի թիմերը ժամանել են իրենց ուժեղագույն կազմերով՝ 1-ին եւ 2-րդ համարներով:
Անդրադառնալով հայ պատանիների մասնակցությանը՝ Գ. Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին այս մրցաշարում տոն տվողները մեր պատանի ըմբիշներն են: «Այս մրցաշարի օրինակով եմ ասում, եթե չհաշվենք մյուսները: Արդեն 7-րդ տարին է, ինչ հուշամրցաշարը կազմակերպվում է եւ միայն առաջին երկու տարիներին էր, որ մեր տղաները պատվանդանի 1-ին աստիճան չէին բարձրանում: Իսկ հիմա մրցաշարին տոն տվողը եւ իրենց կամքը թելադրողը հիմնականում հայաստանցիներն են»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ