Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հոկտեմբեր 16,2015 15:20

Հոկտեմբերի 16-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) կազմակերպվել է սպորտային առաջնություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Փյունիկ» հասարակական կազմակերպության ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անդամները, նրանցից ձևավորված թիմերը մրցում են միմյանց և հաշմանդամություն չունեցող երիտասարդների հետ մի շարք մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, թենիս, շախմատ։ Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ինտելեկտուալ խաղում։

Նշենք, որ ծրագիրն ընդհանուր առմամբ ունի մոտ 40 մասնակից։ Առաջնության կազմակերպիչն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը նշում է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում սպորտի զարգացմանը: Փորձ է արվում բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվությունը, քանի որ սակավ ֆիզիկական ակտիվությունը նրանց մոտ պատճառ է դառնում այլ պաթոլոգիաների զարգացման։

«Փյունիկ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ տարիների փորձը ցույց է տվել, որ սպորտը հասարակությանը հաշմանդամների ինտեգրման լավագույն միջոցն է։ Սպորտի շնորհիվ նրանք կարողանում են ինքնադրսևորվել և ի հայտ բերել իրենց կարողությունները։

Շախմատի մրցավար Արշակ Հունանյանը նկատում է, որ շախմատ մարզաձևում լայնորեն ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք, շատերը հաճախում են մանկապատանեկան մարզադպրոցներ։

Արման Ավեյանը մրցելու է բազկամարտ սպորտաձևում։ Բազկամարտով զբաղվում է շուրջ երկու տարի, 55 կգ քաշային կարգում արդեն մի քանի անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ինչպես ինքն է ասում, աշխատում է ոչ մի մրցում բաց չթողնել։ Այս առաջնությունում էլ հաղթանակի ակնկալիքներ ունի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031