Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական գնդակոծության, գործազրկության պատճառով արտագաղթ է եղել: Նշենք, որ արտագաղթը մեծ է նաեւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանամերձ գյուղերում: Սահմանագոտին հսկող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ Ղազախի շրջանի սահմանամերձ Քյամառլի եւ Ղայմախլի գյուղերում քիչ բնակիչներ են մնացել, գյուղում մնացած բնակիչների թիվը քիչ ավելի մեծ է Ստամբեգլիում եւ Մազամում:
«Քյամառլիում քիչ բնակիչներ են մնացել, մի քանի իշավորներ»,-ասացին պայմանագրային զինծառայողները, ովքեր իրենց դիտակետերից տեսնում են Ղազախի սահմանամերձ գյուղերում կատարվող անցուդարձը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ