Լրահոս
Օրվա լրահոսը

«Հացադուլավորները դադարեցրին հացադուլը, բայց խնդիրները չփոխվեցին». փաստաբան

Հոկտեմբեր 16,2015 15:10

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին այցելած դիտորդական խմբի անդամներն այսօր ասուլիսի ժամանակ պատմեցին, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների մի մասը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի:

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը պատմեց, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ զրույցներում նրանք ասում էին, որ տարիներով չորս պատի մեջ գտնվելով՝ չեն կարող հոգեբանական կայուն վիճակ ունենալ:

Այսօր «Նոյան տապան» ակումբում Ռուբեն Սարգսյանն ասաց, որ կան դատապարտյալներ, որոնք հատել են քսան տարվա շեմը եւ սահմանված կարգը չեն խախտել, իսկ օրենքը սահմանված կարգով նման դեպքերում նախատեսում դատապարտյալի խնդրի վերանայում, վաղաժամկետ ազատ արձակում կամ ռեժիմի կարգի փոփոխություն:

«Դատական սխալի հանգամանք կա, առաջատար երկրներում չկա իդեալական դատական համակարգ, մեզ մոտ եթե ուսումնասիրենք փակ վիճակը, ստացվում է իդեալական է գործում, որեւէ գործ չի վերաբացվում, չի ուսումնասիրվում, երկու հարյուրից գործ է վերաբացվում, հարյուրից ավելին դրական լուծումներ են ստացել, ազատազրկման դատապարտվածներն ազատ են արձակվել հենց դատարանից»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ներկայացուցիչ Հայկ Թադևոսյանն էլ ասաց, որ հացադուլի մեջ էին 48 դատապարտյալ, ու նրանք ամենեւին էլ առողջական խնդիրներից չեն բողոքել, որոշ դատապարտյալներ էլ առողջական խնդիրների պատճառով չեն միացել հացադուլավորներին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ ասաց, որ գործերի վերաբացում տեղի չի ունենում, որովհետեւ դա նշանակում է՝ նոր դատավարություններ են նշանակել, ապացույցների հետազոտում, իսկ ապացույցները տասնամյակների ընթացքում վերացել են. «Ցմահ ազատազրկվածները պահանջում են գործերի վերաբացում, ռեժիմի փոփոխություն կամ վաղաժամկետ ազատ արձակում, իսկ նման պրակտիկա չունենք»:

Անդրադառնալով հացադուլավորների հացադուլի դադարեցմանը՝ասաց, միեւնույնն է խնդիրները մնում են. «Սա մի երկու տարվա լուծվող խնդիր չէ, նման ակցիաները նրա համար են, որ ակտուալ պահվի խնդիրը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031