«Ես էլ այն երաժիշտներից եմ, որը Վերադարձի փառատոնի արդյունքում է վերադարձել Հայաստան»,-այսօր Օպերային թատրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ շատ երիտասարդ երաժիշտներ այսօր Եվրոպայում են փայլում եւ դա հասկանալի է. «Մեր երկրում երիտասարդ երաժիշտների դրսեւորման համար անհրաժեշտ պայմաններ չկան, եւ եթե ժամանակին ես էլ չմեկնեի Եվրոպա, գուցե այսօր Երեւանում տաքսի վարեի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը: Առաջին համերգի ընթացքում ջութակահար Անի Բատիկյանից բացի, կնվագի նաեւ Վահան Մարտիրոսյանը:
Փառատոնի 2-րդ համերգն էլ տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: «Նաիրի» լարային կվինտետը եւ մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը կներկայացնեն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագիր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ