Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ Սերյոժային սպանել է՝ լացը կտրելու համար». Ինչ է բացահայտել ստի դետեկտորը Պերմյակովի մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 14:37

Այսօր «Հայացք» ակումբում Ավետիսյանների փաստաբանները ներկայացրեցին, թե ռուսական ռազմաբազայի սպա, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասին ինչ բացահայտումներ են արել, այսպես ասած՝ «ստի դետեկտորի» միջոցով:

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ ստի դետեկտորի ենթարկելիս մասնագետը հարցեր է տալիս ու հետեւում նրա վարքին, որ հասկանա, թե երբ ստեց, երբ ճիշտ ասաց. «Նախ, պոլիգրաֆի եզակացությամբ, դեպքի վերաբերյալ էական հատկանիշների մասին խոսք գնալիս իր մոտ հակազդակներ են հանդես գալիս, անհանգստություն է ապրում: Ինքը նշել, է որ ինքն է կատարել հանցագործությունը: Միայնա՞կ է եղել նա, թե՞ ոչ, ազդակներ են եղել, որ նա, այո, միայնակ է եղել: Նպատակայի՞ն է գնացել Ավետիսյանների տուն, թե՞ պատահական է գնացել, պարզվել է, որ նա մինչեւ այդ տուն մտնելը փորձել է այլ տներ էլ մտնել, քանի որ այդ տան դարպասները բաց են եղել, մտել է այդ տուն: Առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, գրեթե միաժամանակ սպանել է տատիկին ու պապիկին, հետո Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին, հետո՝ Հասմիկ Ավետիսյանին, վերջում՝ փոքրիկ Սերյոժային»:

Նախ, երբ մտել է Ավետիսյանների տուն, լապտերին է դիպչել, լույսը ընկել է փոքրիկ աղջկա դեմքին, նա անակնկալ արթնացել է, նրա ձայնից արթնացել են տնեցիները: Պերմյակովը միանգամից խառնվել է իրար եւ կրակել է: Հաշվի առնելով հոգեբանների տված եզրակացությունը, որ նրա վարքը կախված իրավիճակից կարող է փոխվել, որ նրա մեջ ասես երկու մարդ է ապրում, նրան հատուկ է ագրեսիվությունը, այդ իրավիճակից դրդված՝ նա կատարել է 7 հոգու սպանությունը:

Պապի՝ Սերյոժա Ավետիսյանի վրա կրակելիս Պերմյակովը ստի դետեկտորին նշել է, որ նա պառկած է եղել փորի վրա: Երեմ Սարգսյանն ասաց, որ այստեղ հակասություն կա: Զենքի փողի վրա կա Սերյոժայի ԴՆԹ-ն, ենթադրություն կա, որ նա փողը բռնել է, բայց Պերմյակովը հերքել է, ասելով, որ նա տեղից չի վեր կացել. «Բայց նկատենք, որ նա ասում է այն, ինչին ինքն է հավատում, հնարավոր է չհիշի»:

Փաստաբաններն ասացին, որ Պերմյակովը ապրել է իր ստեղծած երեւակայական աշխարհում՝ իբր տանկեր է քշել, իբր երեխաներ ունի եւ այլն, ուստի նա ոչ թե ստի դետեկտորին ստել է, այլ ինքն այդպես գիտի դեպքի հանգամանքները:

Հասմիկ Ավետիսյանը, ըստ նրա, չի հասցրել վեր կենալ: Այս առումով նրա ցուցմունքը համապատասխանում է:

Պոլիգրաֆի հետազոտության ժամանակ Պերմյակովը հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անգամ ցուցմունքում հայտնած չի եղել: Օրինակ այն, որ երբ Արմեն Ավետիսյանը գետնին ընկած է եղել, մի անգամ էլ վերեւից ներքեւ է կրակել, իր խոսքերով՝ վերջ դնելով նրա կյանքին: Իրականում վերեւից ներքեւ նրա դիակի վրա հրազենի վնասվածք եղել է, բայց դրա մասին ցուցմունքում խոսք չկա: Իսկ Հասմիկ Ավետիսյանին սպանելու հետ կապված էլ հակասական ցուցմունքներ կային, թե ինչով է սպանել: Պերմյակովն ասում է, որ սվին դանակով է սպանել, բայց աղջնակի վրա սվին դանակի հետքեր չկան, դա Պերմյակովի ներքին համոզմունքն է: Փոքրիկ Սերյոժայի մասին պատմելիս ասում է, որ նա լացում էր, մտածել է՝ հարեւանները դուրս կգան ու սպանելով փորձել է լացը կտրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031