Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Երիտասարդների ծաղկունքն անսովոր է» (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 14:02

Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին այսօր Օպերային թատրոնում լրագրողներին հայտնեցին կազմակերպիչները: Համերգի ընթացքում կհնչեն Բախի «Դաշնամուրային կոնցերտը», Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիան», Ս. Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» կոնցերտը, որը փառատոնի ընթացքում սպասվելիք պրեմիերաներից է:

«Համերգներին կմասնակցեն երաժիշտներ արտերկրից: Ստեղծվել է «Վերադարձ» կվինտետը, որում հանդես են գալիս երաժիշտներ Ճապոնիայից եւ Ֆրանսիայից»,-ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

Առաջին համերգի ժամանակ կնվագի նաեւ ջութակահարուհի Անի Բատիկյանը, ով 2003թ.-ից սովորել եւ դասախոսել է Մեծ Բրիտանիայում. «Հատկանշական է, որ հայտնի ստեղծագործություններ չենք նվագելու: Օրինակ, «Բարոկկոյի կոնցերտը» երկար ժամանակ չի հնչել Հայաստանում, ուստի կարծում եմ՝ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ կլսի»,-նշեց Անին:

«Փառատոնը նշանակալի է երաժշտական կյանքում, քանի որ մեր երաժիշտներին հնարավորություն է տալիս վերադառնալու Հայաստան եւ հանդես գալու ստեղծագործական յուրօրինակ հաշվետվությամբ»,-կարծում է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ վերջին տարիներին երաժշտական կյանքում երիտասարդների բուռն «ծաղկունքը» փոքր-ինչ անսովոր է. «Պարզվում է՝ առանձնահատուկ երաժշտական կարողություններ ունեցող եւ նվիրված երաժիշտներ կան: Մեր երիտասարդ ստեղծագործողների եւ կատարողների անունները շատ են եւ հայտնի են Եվրոպայում: Այդ գործում փառատոնն էլ իր դերակատարությունն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Տիգրան Մանսուրեան՝ իր հմայքով-միջազգային համբաւով- անշահախնդիր հայրենասիրութեամբ
    չի կրնար արդեօք օգտուելով իր հեղինակութենէն եւ վայելած արդար համբաւէն ստեղծել իր շուրջ
    երիտասարդ,տաղանդաւոր երգահաններու Միութիւն մը աշխարհով մէկ ցրուած ուժերը համախմբելու -առ նուազն տարին մէկ անգամ Հայրենի հողին վրայ ՓԱՌԱՏՕՆով մը ? ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031