Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ղազախական հարաբերությունների ցուցանիշը՝ ըստ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի

Հոկտեմբեր 16,2015 13:32

Այս տարի Ղազախստանը նշում է Ղազախստանի խանության 550-ամյակը: Այդ առիթով «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանության, այսօր Երեւանում «Ղազախական խանության 550 -ամյակը» թեմայով սեմինարի ժամանակ ներկայացվեց խանության հիմնադրման պատմությունը, ժամանակակից Ղազախստանի դերն ու նշանակությունը:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանորդի խորհրդական Ժալգաս Ադիլբաեւն իր ելույթում, բավական հանգամանալից անդրադառնալով Ղազախական խանության պատմությանը, մասնավորաբար նկատեց, որ Ղազախական խանության հիմնադրման հարցում էական դերակատարում է խաղացել Չինգիզ խանի կայսրության տրոհումը: Ոսկե Օրդան, որը ղեկավարվում էր Չինգիզ խանի մեծ որդու կողմից, մասնագետների կողմից որակվում է իբրեւ առաջին կազմակերպված պետություն, հետմոնղոլյան շրջանում: Խան Բատուն իրեն դրսեւորում էր իբրեւ անկախ կառավարիչ: Ոսկեօրդական պետականության կառավարման հիմքում դրված սկզբունքները հիմք դարձան Ղազախստանի տարածքում հիմնադրվող եւ զարգացող պետությունների համար: Հետագայում միավորվելով, դրանք կարեւոր ընդհանրություններ ունեին` նրանք կազմավորվել էին ժամանակակից Ղազախստանի տարածքի վրա եւ ունեին համընկնող քաղաքական դրվածքներ:

Ruben_Melkonyan

Ազգային քաղաքական եւ տարածքային ծաղկման Ղազախստանը հասավ 16-րդ դարի ընթացքում Կասիմ եւ Խականազար խաների իշխանության շրջանում: Այդ խաները բավական ակտիվ եւ անկախ ներքին ու արտաքին քաղաքականություն են վարել`Չինաստանից-Ալթայի երկրամաս ձգվող տարածքում: 17-րդ դարում արդեն ավարտվում է Կենտրոնական Ասիայի թուրքական եւ ոչ թուրքական խմբերի, բնակչության, այսպես ասած, միասնականացման գործընթացը: Բոլորը ներառվում են Ղազախստանի կազմի մեջ: Տարածքի եւ ազգերի ղեկավարները հետագայում պայքարում էին միասնականության պահպանման համար: Արդեն դիվանագիտության հիմքեր են դրվում եւ Ղազախական խանությունը աստիճանաբար եւ ինքնավստահ դառնում էր միջազգային հարաբերությունների սուբյեկտ: 20-րդ դարում ղազախ մտավորականության ակտիվ գործունեության արդյունքում դրվում են ղազախական պետականության հիմքերը`հիմնադրվում է «Ալաշ Օրդայի» կառավարությունը: 1917-ին, Օրենբուրգում կայացած երկրորդ ղազախական հավաքը դնում է «Ալաշի» ինքնավարության հիմքը: Ինքնավարության ղեկավարությունը վստահվում է «Ալաշ-Օրդայի» ժամանակավոր ժողովրդական 25 հոգանոց խորհրդին, որը ղեկավարում էր Ալիխան Բուկեյխանովը:

Safaryan_Hayrapetyan

Քննարկմանը ներկա, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն անդրադառնալով հայ-ղազախական բարեկամական հարաբերություններին, ասաց, որ դրանց լավագույն ցուցանիշը`երեկվա լրահոսն էր: Տիկին Կարապետյանը նկատի ունի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ղազախստանում, որտեղ այս օրերին կայանում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031