Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխություններին դեմ են այն ուժերը, որոնք ընտրազանգվածի համար էական դեր չունեն». քաղաքագետ

Հոկտեմբեր 16,2015 13:19

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ հետաքրքրում են միայն կառավարման մոդելի փոփոխության առումով:

«Որպես խնդիր, որն առաջին հերթին ասոցացվում է խորհրդարանական համակարգի հետ, գործադիր իշխանության պոտենցիալ անարդյունավետությունն ու անկայունությունն է: Այն պայմանավորված է նրանով, որ խորհրդարանում կարող է չձեւավորվի մեծամասնությունը, որը կաջակցի գործադիր իշխանությանը:

Երկու հնարավոր լուծում տրվեց այս հարցին նախագծում, նախագծի համաձայն փորձ է արվում անդրադառնալ խորհրդարանական անկայունությանը՝ փորձելով ստեղծել արհեստական, բայց գործունյա մեծամասնությունը, որը օժանդակելու է գործադիր իշխանության ձեւավորման ժամանակ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարգարովը հիշեց նաեւ քաղաքական ուժերի դիրքորոշումները սահմանադրական բարեփոխումների նկատմամբ. «Այն ժամանակ, երբ քննարկվում էր ընտրական օրենսգիրքը, ԲՀԿ-ն կողմ էր համամասնական ընտրակարգի անցմանը, իսկ կառավարման մոդելի առումով չունեին հստակ դիրքորոշում, բայց կար ընկալումը, որ այն քաղաքական ուժերը, որոնք համամասնորեն այս կամ այն չափով ներկայացված են խորհրդարանում, պետք է ստանան համաչափ ներկայացուցչություն գործադիր իշխանությունում: ՀՅԴ-ն երկար տարիներ հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների նախագծերով, առաջարկներով, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի: ՕԵԿ-ը, հստակ դիրքորոշում չունենալով, թե կառավարման որ մոդելն է նախընտրելի, ունեն իրենց տեսլականը առաջարկված մոդելի վերաբերյալ, առաջարկներին դրական մոտեցում են դրսեւորում: Մնացին այն քաղաքական ուժերը, որոնք էական չեն ընտրազանգվածի տեսանկյունից, բայց դեմ են: Նրանք ի վիճակի չեն մոբիլիզացնել այն օժանդակությունը, որը կարող է հանդես գալ որպես միջուկ ընտրությունների ժամանակ, դեմ քվեարկելու առումով: Բայց հարցն այն է, թե արդյոք կողմ դիրքորոշում ունեցողների զանգվածը լինելու է բավարար սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու համար, իսկ ինչքան է լինելու քանակապես մյուս կողմը, մենք կտեսնենք մոտակա ամիսներին»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031