Նախ, նկատենք, որ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն ե՛ւ ինչ-որ տեղ նաեւ ԲՀԿ-ն իրենց տրամադրության տակ ունեն, այսպես ասենք՝ յուրային հեռուստաընկերություն, ինչը տվյալ պարագայում կարեւոր է:
Երկրորդ էական հանգամանքն այն է, որ հանրաքվեն ընդամենը մեկուկես ամսից է տեղի ունենալու, այսինքն՝ մինչեւ այդ երեք կուսակցությունները փորձեին միասնական ինչ-որ նախընտրական մարմին ձեւավորել, համատեղ աշխատանքային խմբեր ստեղծել, համադրել իրենց քարոզչական աշխատանքները, կարծում ենք, ավելորդ ժամանակ ու էներգիա կվատնեին:
Իսկ այսպես. յուրաքանչյուրն իր թիմով, ինչպես ասվում է, շատ ավելի արագ եւ հստակ կգործեն: Քավ լիցի, զուտ ներքին կազմակերպչական աշխատանքները արդեն իսկ պետք է որ իրականացրած լինեն նախընթաց ժամանակահատվածում: Իսկ որ այդ նախապատրաստական աշխատանքներն արել են, վկայում է թեկուզ այն, որ ՀՀԿ-ն արդեն իսկ «Այո»-ի 150 շտաբ ունի, ինչպես հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ.Բաղդասարյանը:
Կարելի է չկասկածել, որ փոփոխությունների կողմնակից մյուս քաղաքական ուժերը, համենայն դեպս, ՀՅԴ-ն որ հաստա՛տ, նույնպես նման «պատրաստություն տեսել» են:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ «Այո»-ի դիրքերում կանգնած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն երկրի ամբողջ տարածքում առավել համաչափ ու ամբողջական ներկայացված քաղաքական ուժերն են: Այսինքն՝ տվյալ կուսակցությունները բոլոր մարզերում, քաղաքներում ունեն գործող տեղական կառույցներ:
Ավելին՝ ՀՀԿ-ն լայնորեն ներկայացված է տեղական ինքնակառավարման մարմիններում: Եվ նախընտրական պայքարի, քարոզչության տեսանկյունից սա նմանապես կարեւոր հանգամանք է:
Ի՞նչ կարող են «Այո»-ի կողմնակիցներին հակադրել «Ոչ»-ի զույգ ճակատները:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում