Իսկ ահա հանրությունն առայժմ ուշքի չի գալիս մոլորակի հայերի նախագահ Արա Աբրահամյանի՝ արդեն լեգենդար դարձած մամուլի ասուլիսից։ Դրանից հետո հետասուլիսյան արձագանքների իսկական մրցավազք սկսվեց։ Ինչ՝ ինչ, բայց հումորի պակաս մեր հասարակությունը՝ հատկապես նրա «ֆեյսբուքոտ» հատվածը, չունի։
Ամենաընդհանրացնողը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էր գրել. «Արա Աբրահամյանի «կուսակցություն բացելը» ամենաշատը ուրախացրել է Արմքոմեդիի տղերքին։ Նարեկ ջան, Սերգեյ ջան, շնորհավորում եմ ձեզ այսպիսի մեծ նվերի կապակցությամբ։ 2 տարի անսահման աշխատանքը ապահովված է։ Խոպան է, խոպան»։
Իսկ մենք կարծում ենք, որ Արա Աբրահամյանը այս ասուլիսով Ազգային ժողովի նախագահի պաշտոնի հայտ ներկայացրեց։ Գալուստ Սահակյանի փոխարեն մենք խիստ կանհանգստանայինք, հայ-ռուսական երկնակամարում հայտնվել է մեկը, որն իր բառապաշարով ու մտքի գոհարներով պարզապես ստվերել է Ազգային ժողովի նախագահին։ Արդեն երեք օր է, բոլորը Գալուստ Սահակյանին ընդհանրապես մոռացել են։
Հետեւաբար, իր խախուտ դիրքերը ամրապնդելու համար ԱԺ նախագահը պետք է շտապ մամուլի ասուլիս հրավիրի։ Թեման կարեւոր չէ, այնքան որ հրավիրի ու խոսի։ Թե չէ Արա Աբրահամյանն արդեն «աստղ» է դարձել՝ մեր ֆեյսբուքի պատերին մենակ նրա նկարն ու մեջբերումներն են։
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում