Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանին կանչել են ու խոստացել «պատվավոր երկրորդ տեղը». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 16,2015 12:21

Արա Աբրահամյանի հայտնությունն ինչ-որ իմաստով փրկություն է։ Մի կողմից՝ նա Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար իդեալական մրցակից է (Արա Աբրահամյանի կոմիկական կերպարի ու անհոդաբաշխ մտքերի ֆոնին անգամ Գալուստ Սահակյանն ու Շմայսը մտքի տիտաններ կթվան), մյուս կողմից՝ նա «իրենով կանի» հասարակության դժգոհ, բայց՝ մեղմ ասած, ոչ այնքան բարձր ինտելեկտ ունեցող հատվածը։ Ու եթե նաեւ կարգին փող ծախսի (իսկ որեւէ մեկը նրանից այլ բան չի էլ ակնկալում), կկարողանա զբաղեցնել «պատվավոր երկրորդ տեղը»։

Եթե այս վարկածը համապատասխանում է իրականությանը՝ նշանակում է Արա Աբրահամյանին հենց Սերժ Սարգսյանն է ակտիվացրել (ենթադրաբար՝ Ռուսաստանի իշխանությունների համաձայնությամբ): Ընդ որում՝ ակտիվացրել է ոչ թե իր, այլ ընդդիմության դեմ պայքարելու համար։ Արա Աբրահամյանն, ի դեպ, հենց այդպես էլ ասում է՝ ինքը ոչ իշխանությունների դեմ է պայքարելու, ոչ էլ իշխանափոխության հարց է բարձրացնելու։ Իրեն կանչել են ու խոստացել «պատվավոր երկրորդ տեղը»՝ ինքն էլ վեր է կացել ու եկել։ Վիճակը լրջանա՝ իշխանությունները կօգնեն։ Դրա համար էլ, ի դեպ, սովորական ասուլիսի համար Ակադեմիայի դահլիճն էին տրամադրել։ Նման բաներն առանց իշխանությունների թույլտվության չեն արվում՝ որքան էլ մեծ գումար առաջարկվի։

Թե գոյություն ունեցող երկու հիմնական վարկածներից որն է ճիշտը՝ ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս՝ առաջիկայում շատ բան պարգ կդառնա։ Կարեւոր է, օրինակ, թե արդյո՞ք Բաղրամյան 26-ից ուղղորդվող լրատվամիջոցները կսկսեն «փչացնել» Արա Աբրահամյանին, կամ վերջինս իր հերթին մի քանի լրատվամիջոց գնելուց հետո կսկսի՞ դրանք օգտագործել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ, թե ոչ։ Ամեն դեպքում՝ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր լինի երկար ժամանակով ինչ-որ բան թաքցնել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031