Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Հայաստանում իշխանության հետ կապված մարդկանց «հարցերի» լուծումը շատ հեշտ է լինում». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 16,2015 12:08

Մինչ «Ոչ»-ի ճակատն ընդհանուր մարտավարության հարցում անգամ եզրեր չի գտնում, «Այո»-ի թիմը մեկ քայլ առաջ է մտածում։ Իշխանությունն արդեն ուրվագծում է այն սցենարը, որը կարող է լինել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո։

Կուլիսային խոսակցություններ են պտտվում, թե հանրաքվեից հետո պաշտոնին հրաժեշտ է տալու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և նրան փոխարինելու է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը։ Այս լուրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանից:

Կարապետյանի դիտարկմամբ, Գագիկ Ծառուկյանի օրինակը ցույց տվեց, որ Հայաստանում իշխանության հետ կապված մարդկանց «հարցերի» լուծումը շատ հեշտ է լինում։ «Նրանցից ի՞նչ ընդդիմություն, մի երկու քրեական գործ, մի երկու բամփել, ու գործը փակվեց։ Հիմա մարդն ինչ է անում, իր համար խաղող է մթերում, քաղաքականությամբ չի զբաղվում»,- նշեց «Իրատեսի» զրուցակիցը։

Անդրադառնալով հավանական վարչապետի թեկնածուին, Արամ Կարապետյանը նկատեց, որ խոսքը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մասին է, որին չի ճանաչում ու նրա տնտեսական կարողություններից տեղյակ չէ։ «Երկրորդեմ. բայց եթե ինչ-որ բան պետք է փոխեն, պետք է կտրուկ շրջադարձ լինի: Տիգրան Սարգսյանին փոխեցին Հովիկ Աբրահամյանով, ի՞նչ փոխվեց, վիճակն ավելի վատացավ։ Անիմաստ փոխատեղում է լինելու»,- ընդգծեց Արամ Կարապետյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031