Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատակիցների կորպորատիվ ուսուցումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկն է

Հոկտեմբեր 16,2015 12:01

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ: Բանկի աշխատակիցների համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում ինչպես Հայաստանում (ծրագրերի 80%), այնպես էլ ԱՊՀ և Եվրոպայի այն երկրներում, որտեղ իր գործունեությունն է ծավալում ՎՏԲ Խումբը: 2015 թ. սկզբից Բանկի մոտ 800 աշխատակիցներ մասնակցեցին դասընթացներին, որոնք ուղղված են անձնակազմի համակարգային գիտելիքների և հմտությունների ապահովմանը, ինչն անհրաժեշտ է բարձր արդյունքների և որակյալ ցուցանիշների հասնելու համար:

Ուսուցումը գործընկերային ծրագրերի համակարգի պարտադիր բաղադրիչ մասն է: Հենց այդպիսի ձևաչափը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունավետ համագործակցություն նոր մասնակիցների հետ և պահպանել հին գործընկերներին: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ ապահովագրական շուկայի առաջատար ընկերությունների հետ՝ «Ռոսգոսստրախ -Արմենիա», «ՌԵՍՈ», «ԻՆԳՈ Արմենիա»: Հատուկ ՎՏԲ-Հայաստան Բանկի համար այդ ընկերությունների կողմից մշակվել են եզակի պրոդուկտներ ապահովագրական շուկայում: Բանկի բոլոր այն աշխատակիցները, որոնք սպասարկում են տվյալ պրոդուկտային շարքը, անցել են ինտենսիվ ուսումնական դասընթացներ:

Կորպորատիվ ուսուցման գործող համակարգը թույլ է տալիս նվազեցնել բանկային գործունեության ռիսկերը, քանզի գրագետ և ժամանակին վերապատրաստված աշխատակիցը քայլ առաջ կխուսափի սխալներից, որոնք կարող են հանգեցնել թե՛ Բանկի, թե՛ Հաճախորդի ֆինանսական միջոցների հնարավոր կորստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031