Արմեն Աշոտյան (ԿԳ նախարար)
– Պարոն Աշոտյա՞ն, էս վերջերս ոչ մի կերպ չեք հեռանում Մատենադարանի առջև տեղադրված Մաշտոցի արձանի մոտից, սիրեցեք Մաշտոցին ձեր մեջ՝ կասեր Ստանիսլավսկին։
– Կներեք, ի՞նչ նկատի ունեք։
– Դե Ձեր այն նկարը, ոտ Դուք Մատենադարանի լույսերի մեջ նկարվել էիք Մաշտոցի ֆոնին, և օգտատերերից մեկն էլ «լայքել» ու գրել էր՝ «Արմեն Ա Լուսավորիչ»։
Կարդացեք նաև
– Դուք դարձյա՞լ սկսեցիք Ձեր մասին, օգտատերերի անունից խոսել, դա ի՞նչ է՝ համեստության նշա՞ն, թե անձի երկվություն։
– Երկվություն։
– Պա՞րզ է։ Չեմ կարող ոչնչով օգնել։
– Բայց այդ ախտանիշն առաջանում է, երբ նայում ենք Ձեր՝ Մաշտոցի կողքին կանգնած հաջորդ նկարը, ու հենց այդ ժամանակ առաջանում է երկվությունը. Դուք ո՞ր «մեկն» եք։ Հա, ի դեպ չմոռանամ նաև. ինչպիսին գլուխն է, այնպիսին էլ մարմինն է, Դուք, եթե չեմ սխալվում, կրթության կաճառի գլխին եք կանգնած, որպես ԿԳ նախարար։ Ի դեպ, այդ օրը հիշյալ նկարն անելու համար Դուք հատուկ սափրվել, հագնվել, մազերը սանրել, գնացել-կանգնել էիք այդ լույսերի մե՞ջ։
– Սիրելիս, նկարն արվել է Ուսուցչի օրը, երբ ուսուցիչների հետ այցելել էինք Մատենադարան։
– Բայց արդեն կարծես գիշեր էր, և նարնջագույն լույսերն արդեն վառվել էին։
– Իրականում լույսերը մանուշակագույն են, ոչի՞նչ։ Եվ ես կարծում եմ՝ Դուք ընդամենը շփոթում եք և դալտոնիզմին առնչվող խնդիրներ ունեք։
– Պարզվում է՝ համ էլ դալտոնիկ եմ. էդ էլ ու՝ պը՞րծ։
– Պըրծ չէ, Դուք հեղափոխական եք, Կարմեն։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում