Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ օրս բանկը չի կարողանում դատավորից վերադարձնել իրեն հասանելիք գումարը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 16,2015 11:46

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը անպարտելի է։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 11-ից հայաստանյան բանկերից մեկը դիմել է դատարան՝ պահանջելով իր վարկային պարտավորությունները չկատարած դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ։ Անցել է մեկ տարի, սակայն մինչ օրս բանկը չի կարողանում դատավորից հետ վերադարձնել իրեն հասանելիք գումարը։

Այն, որ դատավոր Իշխան Բարսեղյանը առաջին անգամ չի հայտնվում աղմկալի պատմությունների մեջ, գաղտնիք չէ։ Գրել էինք, որ դեռեւս 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն են ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին։ Սակայն անհասկանալի պատճառով նիստը հետաձգվեց, իսկ ավելի ուշ արդարադատության խորհուրդը որոշեց դատավորին չպատժել։

Ինչպես նկատում ենք՝ դատավորը ոչ միայն արդարադատության խորհրդում է կարողանում «հարցեր լուծել» եւ «ջրից չոր դուրս գալ», այլեւ կարողանում է դատարաններում իր դեմ ներկայացված հայցերի մասով իրավիճակ փոխել։

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ վերոնշյալ օրը բանկերից մեկը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որ դատարանի միջոցով պարտավորեցվի դատավոր Իշխան Բարսեղյանից վարկային պայմանագրով նախատեսված պարտքն ու տոկոսները բռնագանձել։

Պարզեցինք, որ 2013թ. բանկի եւ Իշխան Բարսեղյանի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով դատավորին տրամադրվել է 1 միլիոն դրամ։ Համաձայն պայմանագրի՝ դատավորը նախատեսված ժամկետում պետք է կատարեր իր վարկային պարտավորությունները, սակայն չի կատարել, որի համար էլ բանկը դիմել է դատարան։ Եվ, ահա, 2014 նոյեմբերի 11-ին գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշել է բանկի հայցը բավարարել եւ դատավորից գանձել 1 միլիոն 177 հազար 750 դրամ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Սակայն անհասկանալի պատճառով նիստը հետաձգվեց, իսկ ավելի ուշ արդարադատության խորհուրդը որոշեց դատավորին չպատժել։ Ինչպես նկատում ենք՝ դատավորը ոչ միայն արդարադատության խորհրդում է կարողանում «հարցեր լուծել» եւ «ջրից չոր դուրս գալ», այլեւ կարողանում է դատարաններում իր դեմ ներկայացված հայցերի մասով իրավիճակ փոխել։
    Էս ինչ ձևակերպումներ են??:
    Այսինքն՝ անհասկանալի պատճառով?:
    Երևի լրագորղը չի հասցրել/ցանկացել կարդալ Արդարադատության խորհրդի որոշումը և հետևել ընթացքին:
    ԹԵ այդպես ՝ գնահատում/գերագնահատում դատավորի դերը:
    Այսինքն պետք է անպայմանն բավարարել նրա դեմ հայցերը???:
    Էթիկաապես ճիշտ հոդվածի ՚՚ՙՙէթիկապես գրագետՙ վերարտադրում՚՞՞՞՚ ափսոս որ տենց վերտառությամմբ ու շեշտադրումներով:
    Ի դեպ, իրավական հոդվածներով հետաքրքրքվող հարգելի Ռ.Մինասյան, Դուք կարող էիք ՛լուսավորել՛
    Ձեր կոլեգային առնվազն ԱԽ նիստի մասով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031