Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 16,2015 11:34

2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 871 հազար 771 մարդ։ Ի տարբերություն մշտական բնակչության թվի, որը իր մեջ ներառում է բոլոր ՀՀ քաղաքացիներին, առկա բնակչությունը ներառում է միայն նրանց, որոնք մարդահամարի պահին Հայաստանում են եղել, այդ թվում նաեւ՝ Հայաստանում բնակվող օտարերկրացիները։

Բայց այս դեպքում, որպես բարի կամքի դրսեւորում, օտարերկրացիներին ընդհանուր թվից չենք հանի եւ ընդունում ենք, որ առկա բնակչությունն ամբողջությամբ ՀՀ քաղաքացիներ են։

Մարդահամարից հետո անցել է չորս տարի, ուստի 14 տարեկանից բարձր անչափահասներն այսօր արդեն դարձել են ընտրողներ։ Մինչեւ 14 տարեկանները, նույն մարդահամարի արդյունքներով կազմում են 554 հազար 380 մարդ։ 2011 թվականից մինչեւ այս տարվա առաջին կիսամյակը Հայաստանում մահացել է 125 հազար 173 մարդ։ Այսինքն՝ այս տարվա հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների մահացության թիվը վերը բերված տվյալում ներառված չէ, քանի որ պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին նոր միայն այն կհրապարակի։

2011-ից մինչեւ այս տարի Հայաստանից արտագաղթել է առնվազն 230 հազար մարդ։ Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած քաղաքացիների թիվը կազմել է 104 հազար մարդ, սակայն, որպես կանոն, նրանց մի մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք տարվա վերջին կվերադառնան։ Ուստի այս տարվա կտրվածքով արտագաղթի թիվը հաշվարկել ենք 47 հազար մարդ, ինչպես անցած 2014 թվականին։ Այսպիսով, երբ առկա բնակչության թվից հանում ենք անչափահասների, մահացածների եւ արտագաղթածների ընդհանուր թիվը՝ 910 հազար, ստացվում է, որ պաշտոնական տվյալներով ներկայացված առկա բնակչությունից ընտրողների թիվը կազմում է 1 մլն 960 հազար մարդ։ Ինչպես տեսնում ենք՝ պաշտոնական տվյալների հիման վրա եւս ընտրողների թիվը գրեթե հավասար է մշտական բնակչության 65 տոկոսին։

Այսինքն՝ ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը շուրջ 600 հազարով ավել է պաշտոնական ցուցանիշների հիման վրա ստացվող ընտրողների թվից:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031