Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է հարյուրավոր տուգանքներ ստացած վարորդներին պարտադրել սովորել երթեւեկության կանոնները. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2015 11:23

Կարելի է արդարացիորեն պնդել, որ եթե մարդ այն աստիճանի վատ է մեքենա վարում, որ մի քանի տարում հարյուրավոր խախտումներ է արել, ապա նրան արժե այլեւս ղեկին մոտ չթողնել՝ վարորդական վկայականից զրկելով։

Դրան կարելի է հասնել, եթե օրենսդրական փոփոխություններով ամրագրվի, որ մարդը, որը ամսական, ասենք, 10-ից ավելի խախտում է անում, որոշակի ժամկետով զրկվում է վարորդականից։ Ընդ որում, վարորդականից զրկումը կարող է ուղեկցվել բռնագանձմամբ կամ մասնակի համաներմամբ։

Սակայն շատերի համար վարորդական վկայականը հանդիսանում է օրվա հացը վաստակելու միակ միջոց։ Վարորդականից զրկումը տաքսու վարորդների համար գրեթե համարժեք է ազատազրկմանը։

Բայց կա արդեն լավ մոռացված, սակայն արդի միջոց, որը կարող է լուծել խնդիրը՝ վատ վարորդներին «զոռով» կրթելը։

Քչերը կհիշեն, որ տասնամյակներ առաջ բազմաթիվ խախտումներ անող վարորդները զրկվում էին վարորդականից եւ այն հետ ստանալու համար պետավտոտեսչությունում պարտավոր էին երթեւեկության կանոնների մասին ֆիլմ նայել։ Նույն պրակտիկան կարելի է վերափոխված ձեւով կիրառել նաեւ այժմյան Հայաստանում։

Մասնավորապես, կարելի է հարյուրավոր տուգանքներ ստացած վարորդներին վարորդականից զրկելու սպառնալիքով պարտադրել սովորել երթեւեկության կանոնները եւ հանձնել «շաբլոններ» (այդպես են կոչվում երթեւեկության կանոնների թեստերը): Ընդ որում, դա կարող է զուգորդվել տուգանքների մի մասի համաներմամբ։

Այդ սցենարում մի կողմից վարորդները հնարավորություն կունենան թե ցմահ պետությանը պարտք չմնալու, թե կանոնները սովորելու ու այլեւս չտուգանվելու։ Մյուս կողմից՝ հանրային շահը կբավարարվի, քանի որ վտանգավոր ու օրինախախտ այդ վարորդները կկրթվեն եւ կդառնան անվտանգ ու օրինապահ։

Ըստ էության, այս տարբերակը պետք է ձեռք տա բոլորին, բացի այդ տուգանքներից 50 տոկոս «փայ» ունեցող «Սեքյուրիթի դրիմից»։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031