Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շատ ավելի բացասական հետեւանքներ է ունենալու մեր տնտեսության համար, քան թվում էր մինչ այս. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 16,2015 11:11

Մեր հանրությունը ամբողջությամբ տեղյակ չէ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը ինչ պարտավորություններ է ստանձնել։

Իշխանությունը ձգտում է հնարավորինս քիչ խոսել դրանց մասին, որովհետեւ դրանից հետո պետք է ստիպված լինի խոստովանել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շատ ավելի բացասական հետեւանքներ է ունենալու մեր տնտեսության համար, քան թվում էր մինչ այս։

Եվ ահա վերջին օրերին բիզնեսի ու կառավարության ներկայացուցիչները քննարկում են մի նոր կարգ, որը պետք է գործարկվի Հայաստանում շուտով։ Խոսքը երրորդ երկրներից Հայաստան ներկրվող այն ապրանքների մասին է, որոնք ենթակա են պարտադիր սերտիֆիկացման։ Այդ ցանկը այնքան ընդարձակ է, որ ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ։ Մի խոսքով, կարելի է ասել, որ մեր խանութներում վաճառվող ոչ ԵՏՄ-ական ապրանքների մեծ մասը պետք է անցնի սերտիֆիկացիայի ընթացակարգ։

Ինչ է դա նշանակում։ Եթե դուք «փոքր» գործարար եք, հավաքում եք մի 10 հազար դոլար, գնում Թուրքիա, Դուբայ, Չինաստան եւ այլուր, շրջում եք առեւտրային կենտրոններով, մի քանի օրինակ մի ապրանքից եք առնում, մի քանի օրինակ՝ մի ուրիշ ապրանքից ու բերում Հայաստան՝ վերավաճառելու։ ԵՏՄ-ի կանոնակարգերով նման բան այլեւս անել չեք կարողանալու։ Եթե նույնիսկ որոշել եք մի քանի հատ հեռախոսի լիցքավորման սարքեր գնել Չինաստանից, որ բերեք՝ տեսնեք ինչպես է դա վաճառվում, պետք է սերտիֆիկատ ունենաք։ Դա էլ մի ընթացակարգ է, որտեղ կան ոչ միայն լեգալ՝ պաշտոնական վճարումներ, այլ նաեւ պարզ կաշառքներ։ Ու կարող է այնպես ստացվել, որ տասը հատ մեկ դոլարանոց լիցքավորիչը ձեզ վրա նստի մի 200 դոլար։

Սա ուղղակիորեն հակասում է արտաքին առեւտրի ընթացակարգերի պարզեցման այն «գաղափարախոսությանը»,  որ  մինչեւ վերջերս բարձրաձայնում էր կառավարությունը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031